Թուրքիայի սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին պետք է քննարկի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցը։ Խոսքը վերաբերում է մի կուսակցության մասին, որը այսօր 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում: Շեշտենք, որ կուսակցությունը փակելու փորձեր բազմիցս են եղել: Հայցը, որը քննարկվելու է վաղը, ներկայացվել էր դեռևս 2007թ. երկրի գլխավոր դատախազության կողմից: Կուսակցությանը մեղադրվում է «Քրդական […]
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն ժամանել է Վաշինգտոն և պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով` 20:30-ին: Հարցերը, որոնք այսօր կքննարկվեն Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում` բազմաբնույթ են, սակայն դրանցից կարելի է առանձնացնել ընդամենը մի քանիսը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, կողմերը կանդրադառնան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրություններին, Իրանի, Իսրայելի, խնդիրներին, […]
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են […]
«Թուրքերը չեն սիրում ներողություն խնդրել: Նույնիսկ ամենալիբերալ թուրքի համար հաճելի չէ ներողություն խնդրել իր օսման նախնիների համար»,-ասել է Անկարայի «Սաբահ» թերթի մամլո բաժնի նախկին ղեկավար Ասլի Այդինտասբասը: Ըստ «REGNUM» գործակալության, լեհական «Polityka» պարբերականը գրում է որ եթե այսօր թուրքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բաներ հասկացել են, ապա դա «միայն Եվրամիության պարտադրանքով, այդ կառույց մուտք […]
Վերջերս թուրք պատմաբաններից մեկը` Դիարբեքիրում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքի թուրք ընտանիքներից մեկն իր հսկայական նյութական կարողությունը կուտակել է Հայոց Ցեղասպանության տարիներին` հայ հարուստների թողած հարստությունը յուրացնելու ճանապարհով: Սակայն սա ոչ թե մեկ` բացառիկ օրինակ է, այլ պարզվել է, որ այն համատարած բնույթ է կրում: Թուրք պատմաբանը բացահայտել է, որ այդ տարածքի […]
Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման: Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ […]
Մեկ շաբաթ շարունակվող քուրդ ցուցարարների ու թուրք ոստիկանների փողոցային բախումներն արդեն վերածվել են զինված ընդհարման: Երեկ երեկոյան Թուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, ևս մեկը վիրավորվել է: Հիշեցնենք, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» 25 տարուց ի վեր պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարության հաստատմոն ուղղությամբ։ Այս տարիների պայքարի ընթացքում, […]
Թուրքիայում, պարզվում է, մարդիկ պարտավոր են ապրել մինչև մի որոշակի տարիքի հասնելը։ Դրանից հետո այդ երկրում ապրողները պետք է մեռնեն… Թուրքիայի իշխանությունները 135-ամյա թրքուհուն չեն վճարել իրեն հասանելիք թոշակը՝ պատճառաբանելով, որ մարդն այդքան շատ չի ապրում։ Այսինքն՝ նրա ապրելու լիմիթն իրենց մոտ սպառված է, դրանից հետո՜ եթե այնուամենայնիվ դեռ կենդանի է, «թոշակը կտրելով»նպաստավոր պայմաններ են […]
Նոր պատրիարք ընդրելու դիմումը ներկայացվել է Թուրքիայի կառավարությանը: Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին և հանձնել համապատրիարքի ընտրության դիմումը։ Վերոհիշյալ դիմումը հաստատվել էր պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից դեռևս նույեմբերի 13-ին։ Ինչպես տեղեկացնում է պատրիարքարանի կայքէջը, Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարք […]
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանի ու թուրքիայի իշխանությունները իրար նկատմամբ վստահությունը կորցնում են»,-գրում է ԼՂՀ-ում հրապարակվող «Ի՞նչ անել» պարբերականի խմբագիր Մուրադ Պետրոսյանը: Նա նկատում է, որ իրար նկատմամբ անվստահության մթնոլորտը ամենևին էլ նոր չէ այս երկու երկրների պարագայում, իսկ թուրքերի ու ադրբեջանացիների մեջ անվստահության սերմեր գցվեցին այն օրից, երբ […]




