Ադրբեջանական «Խալգաբհեսի» ինտերնետային կայքէջում տպագրվել է մի ծավալուն հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններին: «Թուրք նախագահ Ա. Գյուլը, վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, արտգործնախարար Ա. Դավութօղլուն բոլորովին վերջերս երդվելով վստահեցնում էին Ադրբեջանին, որ մինչև գրավյալ տարածքները չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանները չեն բացվի: Բացի այդ դերասանական հատուկ հմտությամբ, էմոցիաներով ու ժեստերով արտաբերված այդ խոսքերը […]
Թուրքիա
Հայ-թուրքական արձանագրություններով ևս մեկ կարևոր հանգրվան արձանագրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այս մասին «Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ և տարաբնույթ խոչնդոտների, ձեզ ծանոթ հայտարարությունների, դժվարությունների, դրսևորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության և շարժվել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի […]
«Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման փաստաթղթում Ղարաբաղ և ցեղասպանություն բառերը չկան”,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա իրականությունից զուրկ է համարում այն ենթադրությունները, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը կարող է պայմանավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով: Վերջին 15 տարիներին Թուրքիայի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վերջինիս կանգնեցրել է փակուղու առջև: Փակուղուց դուրս գալու […]
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայում քրդերը հանդես են եկել խաղաղության կոչով: Սեպտեմբերի 1-ին խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերն, ի պաշտպանություն քրդական հարցի լուծման, կազմակերպել են խաղաղ ցույցեր: Նախօրեին Թուրքիայի քաղաքական գործիչները և լրագրողները, ելնելով այս ընթացքում կազմակերպված վերջին զանգվածային ցույցերից, փորձել են կանխել հերթական ցույցը, հայտնելով իրենց մտավախությունները: Ըստ վերջիններիս՝ իրադարձությունների զարգացման նման ընթացքը […]
Թուրքական հեռուստաալիքները անդրադարձել են Ադրբեջանի արձագանքին և տեղեկացրել, որ այդ արձանագրությունից անհանգստացած չեն: Ըստ դրանց,դա երկու պետությունների ներքին գործն է. Միաժամանակ հույս է հայտնվում, որ այն ի վնաս Ադրբեջանի չի լինի: Թուրքական կողմը հանգստացրել է իր փոքր եղբորը` հայտարարելով, որ ոչ մի գործընթաց առավել կարևոր չէ Ադրբեջանի բարեկամությունից:
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև երեկ գիշեր ստորագրված արձանագրությունները անսպասելի էին ՀՀ քաղաքական դաշտի համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, կարծում էր, որ դա կլինի ավելի ուշ: Այսօր կայացած ասուլիսում թուրքագետը հարաբերությունների ներկա շրջադարձի պատճառ է համարում այն, որ Թուրքիան այլևս իր քաղաքականությունը չի կապում Ադրբեջանի կամքի հետ : Ռ. Սաֆրաստյանը չի բացառում, որ եթե ամեն […]
Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ունեցած պայմանավորվածությանն ու ասել, որ որևէ խոսք չկա սահմանը բացելու մասին: Ըստ նրա, հրապարակված արձանագրություններով ընդամենը կարևոր քայլ է արվել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից անպատճառօգուտ […]
«Այս փուլում Թուրքիան չի նախատեսում բացել հայ-թուրքական սահմանը»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը»։ Ըստ Vesti.az-ի
Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը բավական լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարությանը: Մի կողմից պաշտոնական Անկարան ցանկանում է ինչ-որ եզրահանգման գալ Հայաստանի հետ` հույս ունենալով, որ այդ կերպ Եվրոպային կներկայացնի Թուրքիայի` հանդուրժողական պետություն լինելու «հերթական ապացույցը»: Մյուս կողմից, թուրքերի այդ տրամադրվածությունը լուրջ քննադատության է արժանանում Ադրբեջանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս […]
Այսօր Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներ խիստ անհանգստացած են և փորձում են պարզել, թե, իրականում թուրքական կառավարությունն ի՞նչ խոստումներ է տվել Հայաստանին: Խոսքը վերաբերում է ապրիլի 23-ին ի հայտ եկած «ճանապարհային քարտեզի» բովանդակության գաղտնազերծմանը: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Օնուր Օյմենը` քրդական և հայկական փաստաթղթերը պատրաստած Ատլանտյան խորհրդի փորձագետ Դևիդ Ֆիլիպսի հասցեին ասել է, թե «Նա […]




