21 Օգոստոս 2009

Օգոստոս 21, 2009թ. 13:16

Հայոց ավանդական տոները բնապաշտական ծագում ունեն ու արդյունք են՝ մեր նախնիների կողմից իրենց շրջապատող աշխարհի յու­րահատուկ ընկալման։ Այդպիսին է նաև Համբարձումը՝ բնության բեղու­նության ու արբունքի, բուսականության աճի, ծաղկամար տոնը։ Այն հա­մընկնում է գարնանային բուռն աշխատանքների ավարտի շրջանին, այ­սինքն, այն պահին, երբ Երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում եւ բնությունից ու […]


Օգոստոս 21, 2009թ. 12:54

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զա­տիկից 14 շաբաթ հետո։ Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է եւ գա­լիս է հազարամյակների խորքից։ Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մե­հյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բա­գինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ […]


Օգոստոս 21, 2009թ. 12:47

Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը։ Այս հատկանիշներն է մարմնավորել Անահիտ դիցուհին, «որ է փառք զազգիս մե– րոյ եւ կեցուցիչ, որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան» (Ագաթանգեղոս)։ Անահիտը հայ հեթանոսական դիցարանում զբաղեցնում է բացառիկ տեղ։ Նա համարվում էր մայր աստվածուհի, կոչվելով Ոսկեհատ, Ոսկեծին, Ոսկեմայր։ Հայ թագավորները […]


Օգոստոս 21, 2009թ. 12:44

Ս. Խաչը կամ Խաչվերացը Հայ եկեղեցու կարեւոր տոներից մեկն է, հաստատված՝ խաչի վերադարձը պանծացնելու ու, միաժամանակ, զորությունը ներբողելու համար։ 610թ. պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա եւ 614թ. գրավում նաեւ Երուսաղեմը՝ համարյա կործանելով ամբողջ քաղաքը։ Գերի է տարվում նաեւ Քրիստոսի խաչափայտը։ Հերակլ կայսրը խաչափայտն ազատագրելու համար, հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթանակ տանում։ […]


Օգոստոս 21, 2009թ. 12:35

Սբ. Գեւորգի տոնը, թեեւ չի պատկանում ավանդական մեծ տոների շարքին, բայց ընդունված ու սիրելի տոն է հայոց մեջ։ Այն համընկնում է աշնանամուտի պասին եւ կոչվում է նաեւ Սբ. Գեւորգի պաս, որը, սակայն, չի սահմանափակվում ուտելիքների արգելքով։ Ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ այն ընկնում է Վարագա խաչի (Սբ, Խաչից 14 օր հետո եկող կիրակին) նախընթաց շաբաթ օրը։ […]


Օգոստոս 21, 2009թ. 11:01

Ֆրանսահայ հայտնի գրող, պատմաբան, Անրի Տրուայան (Լեւոն Ալեքսանդրի Թորոսյան) ծնվել է 1911թ նոյեմբերի 1-ին` Մոսկվայում: Նա սերում է Տարասովների հայկական գերդաստանից: 1917թ.-ին նա ծնողների հետ միասին հեռացել է Ռուսաստանից ու Եվրոպայով մեկ շրջագայելով` հանգրվանել Ֆրանսիայում։ 1920թ. ընդուվում է “Pasteur” քոլեջը, ստանում իրավաբանի մասնագիտացում և աշխատանքի անցնում ոստիկանությունում: Առավոտից մինչ իրիկուն ծանր աշխատանք կատարելով ու ապրուստի […]