22 Օգոստոս 2009

Օգոստոս 22, 2009թ. 17:38

Պարզվում է` Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն պատժում է Եվրատեսիլ մրցույթում հայազգի Ինգա և Անուշ Արշակյանների երաժշտական կատարմանը կողմ քվեարկած ադրբեջանցիներին, այլև ընդհանրապես մշակույթի սիրահարներին: Այսօր էլ Ադրբեջանում հարձակման թիրախ են դարձել HOST ALLIANCE ռեպ խմբի երկրպագուները: Օգոստոսի 17-ի երեկոյան խմբի երկրպագուների հավաքատեղի են այցելել Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն ու ներկա բոլոր երիտասարդներին տարել […]


Օգոստոս 22, 2009թ. 17:28

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով Ադրբեջանում աղքատության աստիճանը զգալիորեն բարձր է պաշտոնական 13.2 % ցուցանիշից: Փորձագետները համարում են, որ պատճառը նվազագույն զամբյուղի ոչ ճիշտ հաշվարկն է: Սակայն  իրականում պատճառը կառավարության սխալ հաշվարկը չէ: Բանն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարվել ռազմական ծախսերը մեծացնելու մոլուցքով, որ ամբողջությամբ աչքաթող է արել սեփական ժողովրդի խնդիրները: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը […]


Օգոստոս 22, 2009թ. 17:26

Թուրք Վարոլ Բյուլենթ Արալը «Էրգենեկոնի»  հետաքննությունը վարող դատախազ Զաքարիա Օզին տված ցուցմունքում ասել է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը և Մալաթիայի գրահրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցների կոտորածը իրագործել է «Էրգենեկոնի» անդամ, 17 ջոկատներ ունեցող «Ֆեթհուլլականների միությունը»: Արալն ասել է, որ «Էրգենեկոնի» հրամանները տրվում են Ազգային անվտանգության քաղաքական փաստաթղթի համաձայն : Արալը նշել […]


Օգոստոս 22, 2009թ. 16:57

Այսօր լրանում է  Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան 115-ամյակը: Այդ կապակցությամբ ծովակալի հուշարձանին ծաղկեպսակ է դրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ: Հուշարձանի մոտ  հավաքվել  էին նաև Մեծ hայրենականի վետերանները: «Միայն Հայրենական  մեծ պատերազմի ժամանակ չորս հայ մարշալ ենք ունեցել: Պետք է հիշենք բոլորին, որովհետև նրանք այնպիսի զորավարներ են եղել, որոնցից […]


Օգոստոս 22, 2009թ. 16:55

Այլընտրանքը` երևանյան սկզբունքներն են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն առաջարկում է «սահուն կերպով» հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել երևանյան սկզբունքները, որպես նոր հայեցակարգային մոտեցում`ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նման առաջարկ շուտով ՀԴԿ-ն կներկայացնի ՀՀ նախագահին: «Ոմանք հրապուրված են  Մադրիդյան սկզբունքների այս կամ այն` մեզ համար իբր հաճելի դրույթներով: Այն, որ սկզբունքներից որևէ մեկն ընդունելի […]


Օգոստոս 22, 2009թ. 15:32

15-րդ դարի հայկական եկեղեցին վտանգված է Թուրքիայում շինարարական աշխատանքների պատրվակով` մինչև օրս շարունակվում են հայկական եկեղեցիների ավերումները: Այս անգամ վտանգված է Դիարբեքիրի Չյունգյուշ (հայկական անվանումը` Չնքուշ) գյուղաքաղաքի 15-րդ դ. հայկական եկեղեցին, որի այգում` Ղուրանին նվիրված հուշարձանի կանգնեցման նպատակով աշխատանքներ են սկսվել: Դիարբեքիրի հնաբանական թանգարանի աշխատակիցները ահազանգել են և տեղեկացրել, որ այդ շինարարական աշխատանքները ապօրինի են, […]


Օգոստոս 22, 2009թ. 15:21

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիան և Հայաստանը մասնակցելու են ՆԱՏՕ-ի կողմից Ղազախստանում կազմակերպվելիք` երկրաշարժի պայմաններում ծրագրված զորավարժություններին: Պարբերականը հայտնում է. «Եվրաատլանտյան աղետի դիմակայությունը համակարգող կենտրոնի կողմից` Հյուսիսատլանտյան դաշինքի` արտակարգ իրավիճակների ժամանակ ծրագրված գործողությունների շրջանակներում սեպտեմբերի 5-11-ը Ղազախստանում կազմակերպվելու է երկրաշարժի ժամանակ արագ արձագանքման գործողությունների` ZHETYSU 2009 զորավարժությունը, որին Հայաստանի հետ  մասնակցելու է նաև […]

Թեգեր` []

Օգոստոս 22, 2009թ. 15:10

Մերձմոսկովյան Կլին քաղաքի հայերի դիմումի համաձայն` Կլինի քաղաքային դատախազությունը քրեական գործ է հարուցել տեղական Согласие и Правда շաբաթաթերթի դեմ ծայրահեղական ուղղվածության հոդվածների տպագրության համար, որոնք ատելություն ու թշնամանք են սերմանում: Հետաքննությունը պարզել է, որ 2008թ. նոյեմբերի 6-ից դեկտոմբերի 11-ը տեղական բնակչության շրջանում տարածած «Согласие и Правда» թերթի «Վտանգավոր հարևանություն», «Մեզ սպանում», են «Անօրենները Կլինում», «Ով է […]


Օգոստոս 22, 2009թ. 14:39

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 21-ին դարձավ 58 տարեկան: Վեհափառը ծննդյան օրվա  առթիվ ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ և ուղերձներ` քաղաքական, հասարակական, պետական, մշակութային գործիչներից ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաներից: Գարեգին Բ-ին շնորհավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր կյանքում բացառիկ առաքելության, […]


Օգոստոս 22, 2009թ. 14:19

Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հայերի և նրանց հողերը զավթելու նպատակով այդտեղ ժամանած վրացիների միջև: Ինչպես տեղեկացնում է Armar.am կայքի թղթակիցը, վիճաբանության առարկան` Փարվանա գյուղի հայ բնակչությանը պատկանող հողատարածքներն են: Երեկ տեղի բնակչությունը հայտնաբերել է, որ մի խումբ վրացիներ հնձում են իրենց արտերը: Իրենց այդ հանդուգն քայլը վրացիները բացատրել են նրանով, […]