17 Օգոստոս 2009

Օգոստոս 17, 2009թ. 19:34

Ուշ միջնադարում երկրագնդի ջրային տարածքներով շրջում էին ծովահեն նավեր` խաչված ոսկորներից վերև պատկերված գանգի խորհրդանշանով: 21-րդ դարում ծովահենությունը հնացած արհեստ է, հիմա դրան փոխարինում է ավելի արդիական «հենությունը»` խակերությունը: Նորագույն ավազակների հարձակման թիրախը համացանցային կայքերն են, իսկ Հայաստանում դրանց ամենագործուն ազդեցությունը գալիս է Ադրբեջանից:Իրենց ավազակային էությանը հավատարիմ` Ադրբեջանում այժմ ապրող և իրենց ադրբերանցի համարողները ամեն […]

Թեգեր` []

Օգոստոս 17, 2009թ. 19:10

Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին, շաբաթ երեկոյան ճաշել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին: Հայ համայնքից ներկա են եղել ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ`Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հանդիմանը հրավիրվել է նաև Թուրքիայում գործող Հայաստանի միակ դիվանագետը` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը: […]


Օգոստոս 17, 2009թ. 18:36

Փարիզում ինը տարի առաջ վախճանված երգիչ Ահմեդ Քայաի կինը` Գյուլենթ Քայան, վերջերս հանդես է եկել մի հայտարարությամբ, ուր վստահաբար ասում է, որ եթե իր ամուսինը ժամանակին չհեռանար Թուրքիայից, ապա կարժանանար Հրանտ Դինքի ճակատագրին: Ահմեդ Քայան, (որի հարը ազգությամբ քուրդ էր, իսկ մայրը` թրքուհի) 10 տարի առաջ երգի միջազգային մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը […]


Օգոստոս 17, 2009թ. 17:56

Եվ այսպես պարզ դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Մեթյու Բրայզային կփոխարինի փորձառու դիվանագետ Թինա Քայդանովը: Բնական է, որ կադրային այս փոփոխությունը կգրավեր տարածաշրջանի քաղաքական գործընթացներն ուսումնասիրող վերլուծաբանների և քաղաքագետների ուշադրությունը: Թինա Քայդանովը հայտնի անձնավորություն է դիվանագիտական շրջանակներում: Նա բավական մեծ աշխատանք է տարել Կոսովոյին անկախություն շնորհելու ուղղությամբ և եղել է այդ երկրում ԱՄՆ-ի […]


Օգոստոս 17, 2009թ. 16:39

Թուրքիայում հանդուրժողականություն են խաղում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների հետ միասին հանդիպել է «ազգային փոքրամասնությունների» ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր նաև Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, հանդիպմանը խոսք է եղել «փոքրամասնությունների» խնդիրների, մասնավորապես ազգային դպրոցների հարցի մասին: Էրդողանը խոստացել է քննարկել այդ խնդիրները և բարեփոխումներ անցկացնել, որոնք […]


Օգոստոս 17, 2009թ. 15:21

Այսօր հերթական հակերական հարձակման են ենթարկվել մի շարք հայկական կայքեր: Այս անգամ ադրբեջանցի ծրագրավորողների ապօրինի գործունեության զոհ են դարձել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և ԲՏԱ բանկի պաշտոնական կայքէջերը: Ինչպես հաղորդում է armarlur.com կայքի թղթակիցը, հայկական կայքերի դեմ հարձակումներին միացել են նաև իրենց «լավագույնը աշխարհում» համարող իրաքցի հակերները: Ներկայումս Ֆուտբոլի ֆեդերացիայի և ԲՏԱ բանկի կայքէջերի նորմալ գործունեությունը […]


Օգոստոս 17, 2009թ. 15:16

«Ոսկե Ծիրան»–ը անիվների վրա՝ Ջավախքում»  ծրագրի շրջանակներում երեք օր առաջ Ախալքալակում ցուցադրվել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի (նկարում) «Մյուս ափը» ֆիլմը վրացերեն լեզվով, հայերեն լուսագրերով: Այդ մասին հաղորդում է Tert.Am տեղեկատվական կայքը: Հաջորդ օրերին Ախալքալակի՝ երկար ընդմիջումից հետո վերաբացված կինոթատրոնում ցուցադրվեցին հայկական ֆիլմեր. Աշոտ Մելքոնյանի՝ «Դեպի Արարատը» և Հարություն Խաչատրյանի՝ «Սահմանը»։ Ջավախահայերի հետ հանդիպումներին վրացական […]


Օգոստոս 17, 2009թ. 14:43

Չնայած այն պնդումներին, թե Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերություններում չի քննարկվում` գրեթե ամեն օր թուրք ղեկավարության շուրթերից հնչող հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ հայ-թուրքական հարաբերություններում Արցախի հարցը սկզբունքային կետերից է: Նաև պարզորոշ է, որ Թուրքիան փորձում է պայմաններ թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում` բացահայտորեն կանգնելով Ադրբեջանի թիկունքին և գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը: Ձնագունդն այնքան է […]


Օգոստոս 17, 2009թ. 12:05

Թուրքիա-Հայաստան սահմանին կից նախկինում վեր էր խոյանում Խծկոնքի վանքը (10-11-րդ դդ.)՝ շրջապատված հինգ փոքրիկ եկեղեցիներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից hետո վանքի մեծ մասը թուրք զինվորականների ակտիվ ջանքերով պայթեցվեց: Հինգ եկեղեցիներից այժմ կանգուն է մնացել միայն մեկը` Սուրբ Սարգիս եկեղեցին, իհարկե, դարձյալ խարխուլ վիճակում: Ժամանակին Խծկոնքի վանքից ոչ հեռու գտնվում էր Տեկորի եկեղեցին` կառուցված 5-րդ դարում: Իր […]