25 Օգոստոս 2009

Օգոստոս 25, 2009թ. 20:11

Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Մեծ Բրիտանիայի դեսպան Նիք Բրեյդը, «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում իր դիտարկումներն է ներկայացրել Թուրքիայի հետագա զարգացման, եվրաինտեգրման, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Մեծ Բրիտանիայի դեսպանը մի կողմից բարձր է գնահատել թուրքական կառավարության` հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու որոշումը, մյուս կողմից էլ ակնարկել, որ գործընթացի ներկայիս […]


Օգոստոս 25, 2009թ. 19:28

Թուրքական «Հյուրիեթ» թերթը գրել է, թե Ամերիկայում թուրքական միությունների դաշինքի նախագահ Քայա Բոզթեփեն հայտնել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող շուրջ 500.000 թուրքերից բացի, բնակվում են նաև թյուրքական ցեղերից սերած, ընդհանուր առմամբ, 2 մլն ազերիներ, թուրքմեններ, ուզբեկներ և այլն: Բոզթեփեն հայտարարել է, որ 2,5 միլիոնանոց այդ զանգվածը հարկավոր է համախմբել ու առավել կազմակերպված ուժ դարձնել: Այդ […]


Օգոստոս 25, 2009թ. 19:11

«Անիմաստ է մեկնաբանել այն, ինչը չենք տեսել»,- հայ-թուրքական չգաղտնազերծված ճանապարհային քարտեզի մասին խոսելիս այսօր «Հայացք» ակումբում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` չբացառելով այդ քարտեզ կոչվածի չգոյությունը: Ըստ նրա` կա հետևյալ պատկերացումը. հնարավոր է լինի նման փաստաթուղթ և կամ դրանք տեխնիկական կետեր են, որոնք հուշում են, թե որ քայլին, որը պետք է հաջորդի: Քաղաքագետի […]


Օգոստոս 25, 2009թ. 18:17

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիք Բերդը Hürriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան կարողանա առաջընթաց արձանագրել հայկական, քրդական և Կիպրոսի հարցերում, դա կկայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, թե Թուրքիայի կառավարությունը համարձակ քայլ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և ցանկանում է […]


Օգոստոս 25, 2009թ. 17:00

Սահակաշվիլուն խորհուրդ կտանք նախ պարզել, թե մեզանից ո՞վ է գաղթականը Armar.Am կայքն արդեն տեղեկացրել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգոստոսի 24-ին ուղերձով դիմել է «Էրզրումից գաղթած հայերին», որոնք վրացական մամուլի հաղորդմամբ` բնակվում են Ախալցխայի, Ասպինձայի և Ախալքալաքի շրջաններում: Նույն օրը, Վրաստանի իշխանություններն Ախալցխայի Սխվիլիսի գյուղում կազմակերպել են Էրզրումից Սամցխե-Ջավախք հայերի «գաղթի» 180 -ամյակին նվիրված […]


Օգոստոս 25, 2009թ. 16:50

Մեր երկրի դիվանագիտական գերատեսչությանը օգտակար լինելու ակնկալիքով` Armar.Am կայքի շրջանակներում մենք կներկայացնենք հարևան երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները: Հուսով եմ, որ սույն հոդվածաշարն իր համեստ ներդրումը կունենա ավելի համարձակ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու համար: Ժամանակն է «պարզել» հարցերը մեր հարևանների հետ Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է բավականին  լուրջ քաղաքական մարտահրավերների առջև: […]


Օգոստոս 25, 2009թ. 16:11

Որքան մոտենում է հոկտեմբերի 14-ը` Թուրքիա- Հայաստան ֆուտբոլային խաղի օրը, այնքան թուրք գործիչները ակտիվանում են իրենց մեկնաբանություններով` կապված Հայաստանի նախագահի` Թուրքիա գնալ-չգնալու մասին հայտնի հայտարարության հետ: Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Թուրքիա կգնա բաց սահմանով կամ ապաշրջափակման նախօրեին, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կըլըջը հետևյալ կարծիքն է հայտնել.« Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է Թուրքիա այցելել ինքնաթիռով» […]


Օգոստոս 25, 2009թ. 16:05

«Հոկտեմբեր ամիսը սարերի հետևում չէ, և սեպտեմբերին որոշ զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերություներում»,- կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում նա կարծիք հայտնեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները փակուղի մտնեն, Թուրքիան փորձելու է ողջ մեղքը բարդել Հայաստանի ուսերին: Որպես հիմնավորում` նա մատնանշում է թուրքական մամուլը, որում հանդես եկող գարծիչները ՀՀ նախագահի` միայն […]


Օգոստոս 25, 2009թ. 15:26

Ներկայիս գլոբալացվող աշխարհում օրըստօրէ  աճում է տեղեկատվության դերն ու նշանակությունը։ Տեղեկատվական համակարգն այսօր արդեն, կարծես թե, ի զորու է դարձել անգամ ձևավորելու անհատի մտածողությունն ու վարքաբանությունը։ Ըստ ժամանակակից հայտնի ամերիկյան հետազոտող, քաղաքագետ, մշակութաբան Բ.Անդերսոնի`  տպագիր արտադրանքի դերն ազգային ինքնագիտակցության ձևավորման (ավելացնենք  նաև վերազարթոնքի) գործում գրեթե իրեն հավասարը չունի[1]։ Մեր պարագայում տեղեկատվության դերն առավել քան կարևոր […]


Օգոստոս 25, 2009թ. 14:33

Վերջին օրերին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունն էի սևեռել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հնարավոր փոխարինող` Թինա Քեյդենաուի անձի վրա: Բրայզան, որն արդեն 3 տարի է, ինչ զբաղեցնում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը, այդ տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հասարակությանը անակնկալի է բերել իր տարօրինակ հայտարարություններով: Այս անգամն […]