27 Օգոստոս 2009

Օգոստոս 27, 2009թ. 20:10

Հայկական և տարածաշրջանային մամուլն արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, բոլորը սկսեցին խոսել երկու պետությունների միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորման մասին: Այս կապակցությամբ ոգևորությունը քաղաքական դաշտում այնքան էր մեծացել, որ շատերի հիշողությունից […]


Օգոստոս 27, 2009թ. 19:44

Որպես տնտեսական նոր քաղաքականության հետևանք` բանկերը վերջին շրջանում սկսել են առավել ակտիվ ու նպատակային ներգրավվել ԼՂՀ տնտեսական կյանքում: Այս պարագան հաշվի առնելով` նոր մտավախություններ են ծագում. մի կողմից` բանկերը ունեն լուրջ խնդիրներ, մյուս կողմից ԼՂՀ տնտեսական կյանքում ճգնաժամը նոր դժվարություններ է «խոստանում»: Համաձայնենք, որ նման կրկնակի ճնշումն իսկապես, մտահոգության հիմք է տալիս. արդյո՞ք վերջին մեկ-երկու […]


Օգոստոս 27, 2009թ. 19:13

Ինչպես արդեն հաղորդել է «ԱրմԱր»-ը, վրաց սահմանապահները խախտելով սահմանը` ներխուժել են Շիրակի մարզի Բավրա գյուղի տարածք և գյուղի բնակիչներին արգելել գյուղատնտեսական աշխատանքներ  իրականացնել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով վրաց սահմանապահների կամայականություններին` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Սահմանների հարցում միշտ էլ պետք է զգոն լինել: Եթե մի պետություն փորձում […]


Օգոստոս 27, 2009թ. 19:11

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պետք է գիտակցի, որ իր կողմից Հայոց Ցեղասպանության չճանաչումը դեռ չի նշանակում, թե ԱՄՆ որևէ նահանգ ևս չպետք է ճանաչի Ցեղասպանությունը: Այսօր մամուլի ասուլիսում Կիրո Մանոյանն անդրադարձավ Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանի կողմից Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի հարազատներին ապահովագրական փոխհատուցում տալու […]


Օգոստոս 27, 2009թ. 18:45

Ի պատասխան Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր. «Այսօր մեր բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ագրեսիայի: Կարող ենք ոչ միայն կազմակերպել պաշտպանությունը, այլև կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ` հարձակում, հակահարձակում, որպեսզի դաժան պատերազմից մեր խաղաղ բնակչությանը հեռու պահենք»: Պաշտպանության նախարարը նաև  ասել էր` պատերազմական գործողություն իրականացնել ցանկացողը անում է` […]


Օգոստոս 27, 2009թ. 17:24

Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Այդ մասին հայկական news.am կայքի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, որի խոսքերի համաձայն այս տարվա մայիսից իրենց արգելվել է մոտենալ 300 հա համայնքային հողերին, որոնք սահմանամերձ են: Մասնավորապես, վրացական կողմը որոշել է դեռ 400 մետր էլ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, […]


Օգոստոս 27, 2009թ. 16:44

Դեռ 2004 թվականից է մեկնարկել Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների ամառային հանգիստը համապատասխան վերականգնողական առողջարաններում կազմակերպելու ծրագիրը: Երեկ առավոտյան Արցախից Ղրիմի Սակե քաղաք մեկնեց այս տարվա ընթացքում արդեն երրորդ խումբը: 2009թ. այս ծրագրի շրջանակներում Արցախից արդեն ինը մարդ Սակե քաղաքի առողջարաններում հանգստանալու և  բուժման կուրս անցնելու ուղեգիր է ստացել: Ծրագրի տրամաբանությունն ու նպատակները մնացել են նույնը: […]


Օգոստոս 27, 2009թ. 16:12

Առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվում է Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում: Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված 16-րդ դարում Ղրիմում հիմնադրված հայկական «Սուրբ խաչ» եկեղեցուն: Հուշադրամի դեմերեսին պատկերված է վանքի  խաչքարը, դարձերեսին` վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ» հայկական վանքը, աջ կողմում` «Սուրբ խաչ» վանքը: Հուշամեդալը թողարկվել է Ուկրաինայի ճարտարապետական […]


Օգոստոս 27, 2009թ. 15:59

Պատերազմի վերսկսման հավանականությանն անդրադառնալով` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, նախ  նկատեց, թե ցանկացած խաղարարար ուժի մուտքը տարածաշրջան հանգեցնելու է պատերազմի: Ապա ակնարկելով Ադրբեջանին, կարծիք հայտնեց, թե պատերազմող երկիրն այդքան շատ չի խոսում պատերազմի մասին, բայց եթե ադրբեջանցիները ցանկանում են , կարող են կրկին փորձել, եթե չեն բավարարվել նախորդ պատերազմի` իրենց համար տխուր հետևանքներից:  «Եթե, իրոք, ուզում […]


Օգոստոս 27, 2009թ. 15:54

Ինչպես տեղեկացրել էր Armar.am-ը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը պատրաստվում էր պաշտոնական նամակ ուղարկել ՀՀ նախագահին` առաջարկելով Մադրիդյան սկզբունքները փոխարինել նոր, հայեցակարգային մոտեցմամբ: Օգոստոսի 26-ին ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանն իր առաջարկներն արդեն իսկ ուղղարկել է երկրի նախագահիև, և այդ առիթով հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց. «Օր օրի ավելի է   սրվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական իրավիճակը: Մեր կանխատեսումները, ցավոք, իրականություն […]