28 Օգոստոս 2009

Օգոստոս 28, 2009թ. 20:20

Այսօր Ազգային գրադարանում էին հավաքվել 1960-80-ականների խորհրդահայ քաղբանտարկյալ, ազգային գործիչ Շիրակ Գյունաշյանի մարտական ընկերները, հարազատներն ու ազգականները, Ազգային գրադարանի աշխատակիցներ, քաղաքական գործիչներ` ոգեկոչելու Շիրակ Գյունաշյանի` ազգային գործչի վառ հիշատակը: Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը ներկաներին հայտնեց, որ հրատարակվել է Շիրակ Գյունաշյանի մասին պատմող գիրքը, «մի եզակի հուշակոթող` նվիրված Շիրակ Գյունաշյանի հիշատակին»: Գրքում ամփոփված են ժամանակակիցների […]


Օգոստոս 28, 2009թ. 19:27

Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի սահմանապահները ներխուժել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա գյուղի համայնքային հողատարածքներ, ցնցեց հայկական լրատվական դաշտը: Շատերն անկեղծորեն զարմացան այն փաստի վրա, որ «եղբայրական» վրաց ժողովուրդը կարող է այդպիսի ագրեսիվ քայլերի դիմել Հայաստանի նկատմամբ: Մյուսները փորձեցին քաղաքական ու իրավական գնահատական տալ այդ միջադեպին և եկան այն եզրակացության, որ հայկական հողերի զավթումը վրացիների […]


Օգոստոս 28, 2009թ. 19:17

Թուրք-Մեսխեթի «Վաթան» կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանի տարածքում, քանի որ, կազմակերպության ղեկավար Իբրահիմ Բուրհանովի խոսքերով, Վրաստանի կառավարության որոշմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող մինչև տաս հազար մեսխեթցի թուրքերն սկսել են վերադառնալ իրենց բնակության նախկին վայրեր: «Այդ հանգամանքն էլ հանգեցրել է նրան, որ կազմակերպության գործունեությունը կդադարեցվի մեր առաքելության ավարտի պատճառով», – «Գրուզիա Օնլայն» էլեկտրոնային լրատվական գործակալությանը հայտնել […]


Օգոստոս 28, 2009թ. 18:14

Թուրքական «Սաբահ» թերթը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի` Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարայում ունեցած հանդիպումների ժամանակ թուրքական կողմին կոչ է արել արագացնել Հայաստանի հետ սկսած երկխոսության գործընթացը: Նա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ զրույցի ժամանակ ասել է, որ եթե այդ երկխոսությունն ընդհատվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին կբերվի ԱՄՆ–ի […]


Օգոստոս 28, 2009թ. 18:08

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեդ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, թե  Թուրքիայում, տնտեսական ճգնաժամի  հետևանքով  թուրք ժողովուրդը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, հանապազօրյա հաց չունի և չի կարողանում մեջքը շտկել հարկերի ու տուրքերի ծանրությունից: Նա ասել է. «Գործազրկության և ինֆլյացիայի ցուցանիշների մասին հրապարակված տեղեկություններն իրականությունը չեն արտացոլում: Իրականում Թուրքիայում տիրող իրավիճակը` կենսամակարդակի ու կենսապայմանների […]


Օգոստոս 28, 2009թ. 17:58

Օսմանյան կայրության օրոք քրիստոնեական եկեղեցիները վերածվում էին մզկիթների, բայց ոչ այսօր` վստահեցնում են Թուրքիայի բարձրաստիճան այրերը: Թուրքական «Միլիեթ» թերթի   ահազանգին` թե որոշվել է Սիլիվրի Օրթաքյոլի Սուրբ Դիմիտրոսի եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացել որպես մզկիթ, արագ արձագանքել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունարը: Նա հայտարարել է, որ որոշումը կրկին ուսումնասիրելու  նպատակով մշակույթի հուշարձանների պահպանման խորհուրդն […]


Օգոստոս 28, 2009թ. 17:51

Որո՞նք են Աբդուլահ Գյուլի հրավերի մերժման հնարավոր հետևանքները Հայաստանի համար ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Դեռևս 1991-ին հայկական կողմին առաջադրված թուրքական նախապայմանները, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, ինչպես նաև մեր հանրապետության շրջափակումը, ի սկզբանէ  Հայաստանին զրկել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Նախապայմանների պատճառով, միաժամանակ, ի չիք են դարձել կարգավորման միջազգային ջանքերը: Հայաստանի և Թուրքիայի միջև  դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, […]


Օգոստոս 28, 2009թ. 17:24

Հայ-վրացական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ կապված` ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունները` տեղեկացրել էինք, որ ակնկալում ենք ստանալ նաև նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները: Քիչ առաջ պարոն Ֆարմանյանը մեզ հեռախոսով փոխանցեց, թե բարձրացված հարցերն առաջին հերթին արտաքին գործերի նախարարության պատասխանատվության և հետաքրքրությունների ոլորտին են առնչվում, և հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակին […]


Օգոստոս 28, 2009թ. 17:00

Օգոստոսի 26-28-ը Արցախում էին ՀՀ ԱԺ  Եվրոպական ինտեգրման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը և  նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանը: Օգոստոսի 26-ին ՀՀ խորհրդարանականներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մենք պետք է կարողանանք եվրոպական կառույցներում անհրաժեշտ մակարդակով ներկայացնել ղարաբաղյան խնդիրը»,- ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում կարևորեց Նաիրա Զոհրաբյանը` այդ հարցում […]


Օգոստոս 28, 2009թ. 14:21

«ԱրմԱր»- ն արդեն տեղեկացրել է Շիրակի մարզի` Վրաստանին սահմանամերձ մի քանի գյուղերում ամիսներ շարունակ տիրող իրավիճակի մասին, որտեղ վրացի սահմանապահներն անցնելով սահմանը` հայկական գյուղերի բնակիչներին արգելում են մշակել իրենց հողերը: Իրավիճակը հատկապես սրված է Բավրա գյուղում, որի հողերի 300 հեկտարը արդեն վրացիների ձեռքում է հայտնվել, այն դեպքում, երբ Բավրայի բնակիչները Հայաստանի անշարժ գույքի կադաստրից սեփականության […]