ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից օրերս Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը չեղյալ հայտարարելուն: Նա ասել է. «Ես կարծում եմ, որ ամերիկյան հայկական կազմակերպությունները աչալուրջ են և նրանք կփորձեն ոչ միայն գործունեություն ծավալել […]
24 Օգոստոս 2009
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն օրերս հարցազրույցներից մեկում նշել էր, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը մշտապես առաջնային է համարել տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ոչ թե ազգերի ինքնորոշման: Բայց այս պարագայում Պետքարտուղարությունը սխալվում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը լրիվ իրավունք ունի անկախության: Կոնգրեսմենը նաև նշել էր, որ Հայաստանը խնդիր ունի փոխել Պետքարտուղարության դիրքորոշումը դեպի այդ ուղղությունը: “Մենք դրա […]
Անկախությունը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն 1993թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Անկախության հռչակումը բոլոր պետությունների համար ամենահիշարժան իրադարձություններից մեկն է, տոն, որ նշվում է պետական մակարդակով: Յուրաքանչյուր աննշան իրադարձության առիթով հանրապետության հրապարակում պատրաստ ենք հսկայածավալ տոնախմբություններ կազմակերպել, սակայն, չգիտես ինչու, անկախության տոնը մեզանում այդպես էլ տոնախմբության չի վերաճում: Ինչպես միշտ, այս անգամ […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ հաճախ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք բացարձակապես չեն բխում իրենց իրավասություններից և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունից: Այս առումով «Արդյո՞ք համանախագահները գործում են իրենց մանդատի շրջանակներում» ԱրմԱր-ի հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պատասխանեց. «Մինսկի խումբը` ինքն իր գոյությունն արդարացնելու խնդիր ունի: Համանախագահները տարբեր երկրներ ներկայացնելով` տարբեր քաղաքակյան շահեր են […]
Օրերս Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահին նամակ է հղելու` առաջարկելով հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և դրա փոխարեն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կառաջարկի «Երևանյան սկզբունքները»` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ որպես նոր հայեցակարգային մոտեցում: ՀԴԿ առաջնորդը հանդես է գալիս նման առաջարկությամբ, քանի որ, ըստ նրա, Մադրիդյան սկզբունքները ընդունելի չեն […]
Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից: ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի տարեդարձի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 19 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական և ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար։ Այն բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաև սուրը ձեռքին պատմական […]
Ջարմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի խաղարկության հինգերորդ մրցաշարը: Շախմատասերները մեծ անհամբերությամբ էին սպասում Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի վերջին տուրի հանդիպումներին, քանզի անցած 12 տուրերի ընթացքում շախմատիստներից և ոչ մեկին չէր հաջողվել նկատելի առավելություն ձեռք բերել մրցակիցների նկատմամբ` ժամանակից շուտ կանխորոշելով մրցաշարի ելքը: Վերջին տուրում առավել կարևոր էին Արոնյան-Ինարկիև, Հակոբյան-Իվանչուկ և Գելֆանդ-Լեկո զույգերի պարտիաները: Նշված շախմատիստներից յուրաքանչյուրը […]
– Լեռնային Ղարաբաղին սահմանակից շրջանների վերադարձն Ադրբեջանի իրավասության տակ` անխուսափելի կդարձնի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող մերձբալթյան մոդելի իրականացումը` այս անգամ արդեն Հայաստանի նկատմամբ,- ըստ եվրոպական փորձի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական հեռանկարներն այսպես է մեկնաբանել Մերձբալթիկայի տարածաշրջանային զարգացման հարցերով փորձագետ Սերգեյ Արտյոմենկոն։ Փորձագետի կարծիքով այն պահից սկսած, երբ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքերում, և սկսվի […]
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընտրված Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաշվի չառնելով թուրքերի` իր նկատմամբ ունեցած «հակակրանքը», պատրաստվում է այցելել Թուրքիա: Իսկ թուրքերի հակակրանքին նա արժանացավ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հայտնի պատմությունից հետո: Այդուհանդերձ նա դեռևս այս տարվա ապրիլի 6-ին մասնակցել էր Ստամբուլում կազմակերպված «Քաղաքակրթությունների ալյանս» ֆորումին, որի […]




