Առ այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը չի ստացել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից որևէ տեսակի փաստաթուղթ՝ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դեմ ս.թ. սեպտեմբերի 17-ին իր ներկայացրած՝ «Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին» հայցադիմումի վերաբերյալ։ «Արարատ» ՌԿ հկ
Սեպտեմբեր 2009
«Հայաստանը աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների շեմին» խորագրով ամեն ամիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարահը հրավիրելու են կլոր-սեղան քննարկումներ: Այսօր տեղի ունեցավ առաջին նիստը, որը նվիրված է հայ-վրացական հարաբերություններին: Ելույթ ունեցողներն անդրադարձան Հայաստանի համար մի քանի կարևորագույն սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային խնդիրների, որոնք առաջին հերթին վերաբերում են վիրահայությանը, հատկապես, ջավախահայությանը: Բացի այդ, խոսվեց […]
Այսօր Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Մոսկվայի տանը» մասնակցեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին վերաբերող խորհրդաժողովին: «Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագիրը կրող միջոցառման նախաձեռնողներն էին «Միտք» վերլուծական կենտրոնը, «Արդարություն և իրավունք» և «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունները: Ավելի քան երեք ժամ տևած քննարկման ընթացքում ելույթ ունեցած մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչները, բազմակողմանորեն վերլուծելով իրավիճակը, քննադատության արժանացրեցին օգոստոսի […]
Սեպտեմբերի 30-ին «Հայացք» ակումբի հյուրերը սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին: Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, Լոնդոնի «Նոր սերնդի ձայն» ամսագրի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանը, ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը և Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխմրտյանը մտահոգություն հայտնեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ: Նրանց գնահատմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը սփյուռքի […]
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ եւ ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010 թվականին ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթնաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության […]
Մոսկվայի Ցարիցինո շրջանում կրակոցներից վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ը` Հայաստանի քաղաքացիներ: Ինչպես այսօր հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինները, տվյալ շրջանի Տովարիշչեսկայա փողոցի վրա կրակոցների մասին տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել է սեպտեմբերի լույս 29-ի գիշերը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձինք տրավմատիկ զենքով վիրավորել են հայաստանցիներին […]
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` առաջիկա սփյուռքյան հանդիպումների մասին այսօր խոսել է Պաշտպանության նախարարության ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը: Նա կարեւորել է հանդիպումները ոչ միայն արձանագրությունները քննարկելու, այլեւ հայրենիք-սփյուռք հարաբերությունները վերաիմաստավորելու առումով: «Կարելի էր ավելի շուտ կազմակերպել, բայց կարեւորն այն է, որ հանդիպումը սփյուռքահայության հետ դարձել է օրակարգի խնդիր», – ասել է Հայկ Քոթանջյանը: […]
«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով Բրիտանական Telegraph-ին նկատում է, որ անցած կիրակի Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի ընտրություններում քրիստոնեա-դեմոկրատների ղեկավար, ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի տարած հաղթանակը, «վերջ է դնում Եվրոպական միությանը անդամակցելու Թուրքիայի հույսերին»։ Telegraph-ի մեկնաբան Դամիեն ՄըքԷլրոյի համոզմամբ` Գերմանիան նկատել է տվել, որ պատրաստ է միանալ Թուրքիայի անդամակցության հեռանկարը մերժող Ֆրանսիային ևԻտալիային։ Ոչ միայն քրիստոնեա-դեմոկրատները, […]
Հայ-թուրքական նախաստորագրված երկու արձանագրությունների բովանդակության մասին . Որքանո՞ վ են դրանք համապատասխանում Հայաստանի, հայության, անգամ տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Երկու Արձանագրություններում ընդգրկված կետերից միայն մեկն է համապատասխանում Հայաստանի և տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Այդ միակ կետի մասին կխոսենք հոդվածի վերջում: Քիչ են այն կետերը, որոնք չեզոք ձևակերպումներ են: Մնացած կետերը նոր պատերազմի, ագրեսիայի, աղետների, նոր ցեղասպանական գործողությունների […]
Սեպտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվեց արվեստի քննադատների` «Անցյալի և ներկայի միջև» խորագիրը կրող համաժողով: Հայաստանի արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, որը արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի մասնաճյուղ է, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ հրավիրված համաժողովի քննարկման թեմաները արվեստի քննադատության այսօրվա խնդիրներն էին: Դրանց շուրջ զրուցեցինք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանի հետ: -Արվեստի […]




