2000թ. Կալիֆոռնիայի կոնգրեսը օրենք էր ընդունել, որով ճանաչել էր Օսմանյան կայսրությանում 1915-ի ցեղասպանության ենթարկվածների ժառանգների` ապահովագրական ընկերություններից փոխհատուցում պահանջելու իրավունքները: Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի 9-րդ վերաքննիչ դատարանի կողմից չեղյալ է հայտարարվել այս օրենքը: Ըստ թերթի, դատարանն այս որոշումը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Հիշյալ օրենքը հակասահմանադրական է և միջամտում էր […]
21 Օգոստոս 2009
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համակարգող խորհրդի աշխատակարգը և կազմը, որտեղ ներկայացված են ՀՀ գործադիր, օրենսդիր մարմինների 10 և քաղաքացիական հասարակության 11 ներկայացուցիչներ։ Ընդ որում, վերջիններս ընգրկված են Ծրագրի կառավարման բոլոր […]
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է հղել ԱՄՆ պետքարտւղար Հիլարի Քլինթոնին` ԵԱՀԿ Մինասկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների վերաբերյալ վերջերս արված ադրբեջանամետ հայտարարությունների շուրջ: Ինչպես տեղեկացնում է asbarez.com-ը, ամերիկահայերի մտահոգության պատճառ է հանդիսացել Բրայզայի “անարդար, սխալ ու վնասակար” հայտարարությունները: Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի 4 էջանոց նամակում, ի թիվս այլ […]
Հայտնի է դարձել “Caspian Airlines” ավիաընկերության Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառը: Ինքնաթիռը վայր է ընկել` շարժիչի հանկարծակի կանգ առնելու պատճառով: Վթարից մեկ օր առաջ ինքնաթիռը Մինվոդի քաղաքի օդանավակայանում տեխզննում է անցել, սակայն որևէ թերություն նրանում չի հայտնաբերվել: Իսկ օդում, ահա, շարժիչը շարքից դուրս է եկել: Մինչ այս բացահայտումը, վարկածներ էին պտտվում, թե ինքնաթիռի կործանման պատճառ կարող […]
«Տրանսգլոբ» և «Բազզբիզնես» իսպանական ընկերությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ նկարահանել են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին պատմող` 52 րոպե տևողությամբ, «Հայաստան` Նոյի Երկիր» ֆիլմը: Ֆիլմի շնորհանդեսին «Բազզբիզնես» ընկերության փոխնախագահ Ջուդիտ Լասկոմբը նշել է, թե ֆիլմն արդեն գնել են աշխարհի 200 երկրներ` իսպանական ամենահայտնի հեռուստաալիքը, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան: Բանակցություններ են ընթանում իտալական, National Geographic-ը […]
ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում, համարում է ձախողված: Մատնանշելով մի քանի կետեր. դրա արդյունքում կասեցվեց է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հարցը չտարանջատել հայ-թուրքական հարաբերություններից, և որ դեռևս չի գաղտնազերծվել այս տարվա ապրիլի քսաներկուսին Շվեյցարիայում ստորագրված համաձայնագիրը: «Այս բոլոր ձախողումներից ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի […]
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը պայքար է սկսել ինքնակամ շինությունների դեմ։ Խոսելով այդ խնդրի մասին` քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշել է, որ ողջ քաղաքի ինքնակամ շինությունները ենթակա են քանդման և դրանց տեղում հիմնականում կկառուցվեն մանկական խաղահրապարակներ։ Ըստ Միքայելյանի, Ստեփանակերտում շատ են նաև քաղաքային համայնքին պատկանող հողատարածքների ինքնակամ օգտագործման դեպքերը։ Անդրադառնալով, Հեքիմյան 20 հասցեի տան բակում` ավտոտնակների […]
Օգոստոսի 20-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հիմնախնդիրներին` մասնավորապես, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: armarlur.com
Չնայած այն հանգամանքին, որ լրատվական ու քաղաքական դաշտում շարունակվում են ակտիվ քննարկումները ԼՂՀ քաղաքական ապագայի վերաբերյալ, կյանքն Արցախում շարունակում է իր բնականոն ընթացքը: Տպավորությունն այնպիսին է, որ Արցախում թե ժողովուրդը, թե կառավարությունն առանձնապես լուրջ չեն վերաբերվում Արցախին առնչվող քաղաքագիտական «կանխատեսումներին»` շարունակելով շենացնել երկիրը: Դա են փաստում այն ծրագրերը, որոնք մեկը մյուսի հետևից իրականացվում են հանրապետությունում: […]
Պարզվում է` Հայաստանի ոստիկանությունը պատրաստվում է մոտ օրերս հրապարակավ հանդես գալ աղմկահարույց երկու հանցագործությունների բացահայտման մասին` այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Չնայած լրագրողների հետաքրքրությանը, ոստիկանապետը նախընտրեց ևս մի քանի օր լռել ու չնշեց, թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործերի մասին է խոսքը: Իսկ այդպիսիք, ցավոք, մեր երկրում փոքր թիվ չեն կազմում: Ինչ վերաբերում է փետրվարի 3-ին […]




