21 Հուլիս 2010

Հուլիս 21, 2010թ. 17:25

Ղրղզստանի հարավում եւ ազգամիջյան բախումներից հետո երկրում բնակվող ուզբեկները ենթարկվում են հետապնդումների: Նրանց բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ուզբեկների ընտանիքներին մշտապես սպառնում են, իսկ իշխանությունները աչք են փակում այդ ամենի վրա: Այս մասին բարձրաձայնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը: ArmAr.am


Հուլիս 21, 2010թ. 17:13

Հուլիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին: Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև եվրատլանտյան ռազմական կառույցների հետ համագործակցության հարցերի քննարկումը: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի նախաձեռնությամբ […]


Հուլիս 21, 2010թ. 17:11

Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը: Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու […]


Հուլիս 21, 2010թ. 17:10

Ս.թ. հուլիսի 20-ին Քաբուլում կայացավ Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարությունը և ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացվում էր Աֆղանստանում. նախորդ չորս խորհրդաժողովները հյուրընկալել էին տարբեր եվրոպական մայրաքաղաքներ: Հավաքի բացումը կատարեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցում էին ավելի քան 70 պետությունների […]


Հուլիս 21, 2010թ. 17:05

Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։


Հուլիս 21, 2010թ. 14:25

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը ասաց. ՙՀարգելի նախագահ, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք, առաջին հերթին, ողջունել Ձեզ այս կարևոր համաժողովի կայացման կապակցությամբ, որն ավելի քան արդիական […]


Հուլիս 21, 2010թ. 14:19

Այս տարի եւս սյունեցի վիրավոր եւ զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների 8-13 տարեկան 50 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Վայոց Ձորի Հերմոն գյուղի մոտ գտնվող «Սիրանույշ» բարեգործական ճամբարում: Այն գործում է 1993թ.-ից, ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ: Սյունեցի երեխաների հետ «Սիրանույշում» իրենց հանգիստը կանցկացնեն նաեւ […]


Հուլիս 21, 2010թ. 13:56

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հեռախոսային մալուխի վթարի պատճառով ընդհատվել է կապը «1-85 հեռախոսային կենտրոնի» հետ: Ըստ “ԱրմենԹել” ընկերությունից ստացված տեղեկատվության, վթարավերականգնողական աշխատանքները նախնական հաշվարկներով կշարունակվեն 2 օր: Այդ ընթացքում խնդրվում է առավել հրատապ հարցերով ընկերությանը դիմել www.yerevandjur.am կայքի միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]


Հուլիս 21, 2010թ. 13:46

Ավսրալիայում իր մահկանացուն է կնքել ավիացիայում լայնորեն օգտագործվող, այսպես կոչված «սև արկղերի» գյուտարարը` Դեյվիդ Ուորենը: Նա 85 տարեկան էր: Այս մասին տեղակացնում է ИТАР-ТАСС –ը: Այդ սարքի ստեղծման գաղափարը Ուորենի մեջ ծագել է դեռևս 1953թվականին` աշխարհում առաջին բրիտանական ռեակտիվ մարդատար ինքնաթիռի աղետից հետո: ArmAr.Am


Հուլիս 21, 2010թ. 13:43

Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) վերլուծաբանները հանգել են այն եզրակացության , որը Ասիայի երկրների էկոնոմիկան սպասվածից ավելի արագ է վերականգնվում: Ըստ կանխատեսումների ` 2010 թվականին Ասիայի երկրների համախառն ներքին արդյունքը կաճի 7,9 տոկոսով, այլ ոչ թե 7,5 տոկոսով, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր: Ի դեպ, խոսքը տարածաշրջանի բոլոր երկրների մասին է, բացառությամբ Ճապոնիայի: Բանկի  կարծիքով` «ներկայում […]