Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում անհատական համակարգիչների համաշխարհային մատակարարումները կազմել են 82,867 մլն, ինչը 20,7 տոկոսով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին տեղեկացվում է Gartner հետազոտական ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Gartner-ում սպասում էին, որ ապրիլ-հունիսին համակարգիչների մատակարարումները կավելանան ընդամենը 19,3 տոկոսով: «Երկրորդ եռամսյակի նախնական արդյունքները խոսում են անհատական համակարգիչների շուկայի շարունակվող բարելավման մասին […]
21 Հուլիս 2010
Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հեռանում է իր պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները: Հաղորդվում է, որ Ֆասիեն կլքի իր պաշտոնը մինչեւ այս տարվա վերջ: Նոր համանախագահի անունը չի հաղորդվում: ArmAr.am
Հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, նաև արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը:
Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակված Ռիկարդիոնեն հյուրընկալվել է ԱՄՆ Սենատում եւ պատասխանել սենատորների հարցերին: Հարցերը վերաբերել են թուրք-իսրայելական հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Անկարայի դիրքորոշմանը, Հայոց Ցեղասպանության խնդրին եւ այլն: Պատասխանելով Սենատի հայամետ անդամների հարցին, Ռիկարդիոնեն ասել է, թե Հայոց Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը չի տարբերվում ԱՄՆ նախագահի եւ Պետքարտուղարի դիրքորոշումից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ ընկերության բաժանորդները ՀՀ այլ բջջային ցանցերի բաժանորդներին զանգահարելիս կարող են հեռախոսահամարը թաքցնել` պարզապես համարից առաջ հավաքելով ##: Նման զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 95 դրամ (ներառյալ ԱԱՀ): Մանրամասների համար զանգահարել 111: ArmAr.am
«Սա հենց այն դիրքորոշումն էր, որը տարիներ առաջ հանգեցրեց իշխանափախության, քանի որ նման պարտվողական տեսակետը որևէ լավ բանի չէր կարող հանգեցնել»
Պատմական ճշմարտության հետ որևէ առնչություն չունեցող ֆիլմը ցուցադրվում է դպրոցներում ու բուհերում:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ Դմիտրի Ատբաշյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: Քաղավիացիայի վարչության նորանշանակ պետին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: ArmAr.am
Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման […]
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։




