Հուլիս 2010

Հուլիս 13, 2010թ. 10:32

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում […]


Հուլիս 13, 2010թ. 10:27

Հուլիսի 17-ին ժամը 10.00-ին տեղի կունենա Հայոց Համազգային Շարժման 16-րդ համագումարը: Ինչպես տեղեկացանք ՀՀՇ մամուլի ծառայությունից, համագումարը կանցկացվի Կառավարության նիստերի դահլիճում:


Հուլիս 13, 2010թ. 10:26

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր ասորի զոհ դարձան Օսմանյան կայսրությունում կազամակերպված և իրագործված ցեղասպանությանը: Եվրոպական խորհրդարանը 1987 թ. հունիսին կայացված վճռագրի մեջ նշում է, որ 1915-1917 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները համարվում են Ցեղասպանություն ըստ ՄԱԿ-ի համաժողովի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ի հրապարակված […]


Հուլիս 13, 2010թ. 10:22

Երեկ երեկոյան մոտ մեկ ժամ տեւողությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Քննարկվել են Իրանի միջուկային ծրագիրը, Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի քայլերը եւ ահաբեկության դեմ պայքարի խնդիրները: Քլինթոնը Դավութօղլուին տեղեկացրել է Ադրբեջան ու Հայաստան կատարած իր այցի մանրամասներին: Այս մասին տեռեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» թերթը: […]


Հուլիս 13, 2010թ. 09:57

«Հայ և արաբ ժողովուրդները եղել և շարունակում են մնալ Արևմուտքի կայսերապաշտական դավերի ու ձեռնասածությանը զոհերը»


Հուլիս 12, 2010թ. 21:12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի եւ զորամիավորումների նորանշանակ հրամանատարների: Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ եւ արդյունավետ ծառայություն: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության եւ անվտանգության կարեւորագույն երաշխավորը, եւ այսուհետ եւս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական […]


Հուլիս 12, 2010թ. 19:26

Արցախի վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռալֆ Եիրիկյանին տասը տարվա ընթացքում ընկերության կողմից հանրապետությունում կատարված աշխատանքների համար:


Հուլիս 12, 2010թ. 18:04

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է «Պրովանս Արմենի» սպորտային եւ մշակութային ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության ղեկավար Հակոբիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են ասոցիացիայի կողմից Արցախում տարբեր մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացման հետ կապված […]


Հուլիս 12, 2010թ. 17:59

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաև սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին ArmAr.am-ին  հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ArmAr.am


Հուլիս 12, 2010թ. 17:46

Ափսոս սակայն որ մեր սիրելի արաբ եղբայրները շատ շուտ մոռցան Օսմանեան պետութեան տիրապետութեան շրջանին տեղի ունեցած հալածանքները, ջարդերը…