Այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել բանավեճ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցի շուրջ: Քննարկվելւ է այդ շրջաններում առկա իրադրությունը, փախստականների վերադարձի հարցը, ինչպես նաեւ նախապատրաստվելու է տվյալ շրջաններում հումանիտար օգնության միջոցառումների իրականացման հետ կապված բանաձեւը: Փաստաթուղթը ներկայացնելու է ԵԱՀԿ-ում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:
Հուլիս 2010
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը եւ Սերժ Սմեսովը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փոխգործակցության զարգացման համար լուրջ գործոն են հանդիսանում քաղաքական […]
Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը`Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին […]
Ալմաթիում հուլիսի 16-17-ին տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպումը նախապատրաստում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բանակցություններն անցկացվելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի մասնակցությամբ: ԵԱՀԿ մամլո ծառայությունը հայտնում է, որ գագաթաժողովում ի մի են բերվելու Կորֆուի գործընթացի շրջանակներում […]
«Հնարավոր է, որ սեպտեմբեր ամսին Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը»,- այսօր նման կարծիք է հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև նկատել է. որ Թուրքիան սահմանը կբացի, բայց դա դա կկրի ժամանակավոր բնույթ: Փորձագետը նշեց, որ սահմանի բացումը կարող է համընկնել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի ու […]
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ վերահաստատել մեկեւկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչելու` Միացյալ Նահանգների կառավարությանը ուղղված իր կոչը: «Պետքարտուղար Քլինթոնի ուղեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջան ցույց է տալիս տարածաշրջանի հետ մեր հարաբերությունների կարեւորությունը», – «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ` ասված է կոնգրեսականի գրավոր հայտարարությունում: […]
«Պատերազմը «հանաք-մասխարա» չի, և Ադրբեջանն է պատերազմ տեսել, և՛ մենք ենք տեսել ու ես ոչ մի դեպքում նրանց ասածները լուրջ չեմ ընդունում: Քանի որ եթե լուրջ էլ լինի հայկական կողմը պատրաստ է արժանի հակահարված տալու: Կապրենք կտեսնենք»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ասել է ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը: Նրա խոսքերով, հայկական բանակը […]
«Ադրբեջանը պետք է եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», – Ղարաբաղի ադրբեջանական նախկին համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հավաստիացնելով, թե անցկացվող բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի դրվել կասկածի տակ: «Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար», – պարզաբանել է Ալիեւը` հավելելով, թե […]
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` Բաքու է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Վաշաձեն «կարեւորել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների անցկացումը այն մասին, թե ինչպես զարգացնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը, մասնավորապես` համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների համար հրատապ` տարածքային ամբողջականության հարցերով»:
Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքի` թուրքական «Միլլիյեթ» անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի երևանյան այցելությանը: հետաքրքրական մի նկատառում է անում այն մասին, որ «շատ թեժ» խնդիրներով շրջապատված թուրքական արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը «սառնարան է դրված»: Մինչդեռ թուրքական մամուլը հեղեղված է Քլինթոնի` Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի նկարներով ու նյութերով: (Millyet) օրաթերթի վերլուծաբան […]




