«Իսրայելը պետք է եւ ներողություն խնդրի, եւ փոխհատուցում վճարի միակողմանիորեն, եթե այս երկու պայմանները չնյութականացվեն, ապա Թուրքիան չի կարող անտարբեր մնալ»,- ասել է ԱԳ նախարարը»:
Հուլիս 2010
Կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա 47 տների բնակիչներին ընդգրկել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդ Դենիս Բայկալը պատրաստվում է վերադառնալ քաղաքական դաշտ: Այս մասին Zaman թերթին տեղեկացրել է Բայկալի մոտ անձանցից մեկը: Նույն աղբյուրի փոխանցած տեղեկատվության համաձայն, Բայկալը պլանավորում է վերընտրվել կուսակցության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք, որ Դենիս Բայկալը ստիպված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ մեծ սկանդալ առաջացավ նրա անձի հետ կապված: ArmAr.am
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է իր անհանգստությունը` կապված Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ աճող լարվածության հետ, որը, ըստ ալ-Ասադի, կարող է ազդել Միջին Արեւելքում կայունության վրա:
«Տարածաշրջանում չլուծված հակամարտությունները հիմնական սպառնալիքն են կայունության համար, քանի որ ստատուս քվոյի պահպանումը…»
Չինաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին` Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար` նշելով, որ Վաշինգտոնը չպետք է գործեր ՄԱԿ բանաձեւից դուրս: Չինաստանի ԱԳՆ մամուլի խոնակ Քին Գանգը հուլիսի 6-ին ասել է, որ «Չինաստանն աջակցում է ՄԱԿ բանաձեւերին: Չինաստանը հավատում է, որ երկրները պետք է ճիշտ մեկնաբանեն պատժամիջոցները, այլ ոչ թե ընդլայնեն դրանք»: ArmAr.am
Georgia Online-ի փոխանցմամբ, հուլիսի 14-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշները: Կուշների պաշտոնական այցը սկսվելու է հուլիսի 15-ին: Ներկա փուլում դեռեւս հստակեցվում են այցի մանրամասները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ: ArmAr.am
Թուրքիայի ազդեցիկ «հովանավորները»` Թոնի Բլերը եւ Գերհարդ Շրյոդերը արդեն վաղուց անհետացել են քաղաքական ասպարեզից:
«Համլետ Մինասյանի «Ջրվեժ», «Աղբյուրի մոտ», «Ձորում», «Գետակ» և այլ աշխատանքները նկարչի անկեղծ, ինքնամփոփ ու համեստ խառնվածքի արտացոլանքն են»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ Այժմ պետությունը, առաջին անգամ…




