6 Օգոստոս 2010

Օգոստոս 6, 2010թ. 15:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով շինարարներին,  մասնագիտական տոնի առիթով նշել է. «2009 թվականը լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, և առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքն արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա։ 2010 թվականի առաջին կիսամյակի միտումները ցույց […]


Օգոստոս 6, 2010թ. 14:56

Սա Տ. Հարություն վարդապետ Պզտիկյանի առաջին ստապատում ելույթը չէ, երբ վերջինս հիմնազուրկ վերագրումներով մեղադրանքներ է ներկայացնում Հայ Եկեղեցուն և նրա Հովվապետին:


Օգոստոս 6, 2010թ. 14:48

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոսիմա քաղաքում անցկացվելու է հիշատակի արարողություն` նվիրված քաղաքի ատոմային ռմբակոծության 65-ամյակին: Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ օրվա առիթով Ճապոնիա կուղարկեն իրենց ներկայացուցչին` «մասնակցելու այն իրադարձության հիշատակի արարողությանը, որը սկիզբը դրեց միջուկային դարաշրջանին»: Այսօր լրատվամիջոցների տեղեկցմամբ,  Միացյալ Նահանգների հետ միասին ճապոնական Հիրոսիմա քաղաքի […]


Օգոստոս 6, 2010թ. 14:38

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 08.00-ին Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով 2 հայ հրշեջ-փրկարարներ Նիժնի Նովգորոդ են տեղափոխել 150 հատ К-8/18 մակնիշի ջրմուղ պոմպ: Դրանք նախատեսված են հրշեջ մեքենաներին դժվարամատչելի վայրերում ջուր մղելու համար: Բեռն արդեն տեղ է հասել: Հիշեցնենք, որ Ռուսաստանի եվրոպական ամսում բռնկված անտառային հրդեհները մեծ ավերածություններ են […]


Օգոստոս 6, 2010թ. 14:10

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 5-ին տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում: Այս` ոչ պաշտոնական հանդիպման   նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն: […]


Օգոստոս 6, 2010թ. 14:02

Օգոստոսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած պաշտոնական արարողության ժամանակ` Էկոնոմիկայի նախարար Ներսես Յերիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքեցին երկու համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և […]


Օգոստոս 6, 2010թ. 13:51

Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը հայտարարել է, թե քրդերի կյանքի անվտանգության բացակայության դեպքում, Էրդողանի կյանքի անվտանգությունը եւս վտանգված է։ Այս մասին գրում է թուրքական Milliyet-ը: Քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը քննադատել է վերջին շրջանում Բուրսայի Ինեգյոլի շրջանում եւ Հաթայի Դորթյոլի շրջանում քրդերի նկատմամբ թուրքերի իրականացրած հարձակումները՝ նշելով. «Եթե […]


Օգոստոս 6, 2010թ. 13:36

Օգոստոսի 11-ին «Սերունդ» նախաձեռնող խումբը ուխտագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ: Ուխտագնացությունը նվիրված է Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին:


Օգոստոս 6, 2010թ. 13:19

Ամերիկյան Associated Press լրատվամիջոցը գրում է, թե  Իրանը, որը դեռ երեկ աշխարհի ուշադրությունն էր իր վրա գրավել` նախագահ Ահմադինեժադի վրա կատարված մահափորձի մասին փաստող լուրերով, «այսօր այլ առումով է հայտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում»: Ըստ լրատվամիջոցի, Իրանը հայտարարում է, որ ունի C-300 հրթիռներ: Հղում կատարելով իրանական Fars գործակալությանը, Associated Press-ը նշվում է, որ Թեհրանը երկու C-300 […]


Օգոստոս 6, 2010թ. 13:04

Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներ սկսել են կասկածել, սփյուռքահայերին իրենց տանը հյուրընկալող վանեցիներն, արդյո՞ք, հայերի հետնորդները չեն: