Չինաստանի տարածքում կործանվել է Հյուսիսային Կորեայի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավը, հավանաբար կործանիչ: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները, հղում անելով Հոնկոնգի եւ Հարավային Կորեայի աղբյուրներին: Օդանավը կործանվել է Հյուսիսային Կորեայի սահմանից 150 կմ հեռավորության վրա: Այդ մասին գրում է Իտար-Տասը:
Օգոստոս 2010
Դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը։
Հայտնի է դարձել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագիծը:
Այս տարի նախատեսվում է տպագրել Կոստան Զարյանի «Սրտի ճանապարհ» խորագրով պոեմների ժողովածուն: Նախաձեռնությունը նվիրված է գրողի 125-ամյակին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, 2009 թվականին տպագրվել է Կ. Զարյանի բանաստեղծությունների ժողովածուն` «Բառերի ոսկին»: «Այդ բանաստեղծությունները ինքս եմ հավաքել մամուլի էջերից. դրանք նախկինում որեւէ գրքով չեն տպագրվել»,-ասաց նա: Պոեմների ժողովածուն կտպագրվի առաջին […]
‘Հանրապետություն’ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը իր անձնական բլոգում գրել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ: Հեռանում եմ քաղաքականությունից… Ինձ համար՝ Վազգենն ու իմ կուսակցությունն անվերապահ արժեք են: Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյաե արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողեն Արամին, ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով՝ հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում… …Էս […]
Սրբազան Հայրն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովը: Սերժ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան: Դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի […]
Օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Վահրավար բնակավայրերի պաշտպանական դիրքերը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ArmAr.am
Երկու հայկական պետությունների զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկն է:
«Նախքան օգոստոսի 20-22-ին Երեւանում սպասվող ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը խիստ կարեւոր է հստակորեն պատկերացնել այն նոր արտաքին մարտահրավերները, որոնց առջեւ կանգնել է մեր երկիրը 2010-ի աշնան նախաշեմին»,-գրում է «Հայոց աշխարհ» թերթը: Ըստ հոդվածագրի. «Հասկանալի է, որ, մի կողմից՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող ճգնաժամը, մյուս կողմից էլ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հանդեպ որդեգրվող ամերիկյան նոր քաղաքականությունը նկատելիորեն մեծացնում են […]




