20 Ապրիլ 2011

Ապրիլ 20, 2011թ. 20:15

Թուրքական Haberlet-ը հաղորդում է, որ Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ֆրանսիացի սենատորները այցելել են Թուրքիայի խորհրդարան, որտեղ խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքութը նրանցից պահանջել է ֆրանսիական սենատի օրակարգից հանել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, օրինագիծը պետք է քննարկման դրվի մայիսի 4-ին։ Սակայն, Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժակ Բլանը հիասթափեցրել է Թուրքիայի խորհրդարանի […]


Ապրիլ 20, 2011թ. 20:14

Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող […]


Ապրիլ 20, 2011թ. 20:00

«Ինքնապաշտպանութիւն – դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը» Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ իր բազուկի, իր զէնքի վրայ: Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու: Ահա’ թէ ինչու անկախութեան բարիքներից լիուլի օգտւելու իրաւունքը ձեռք […]


Ապրիլ 20, 2011թ. 19:52

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին մոտակա օրերը կմեկնի Արաբական միացյալ էմիրություններո: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Այցի նպատակն է մասնակցել Իրան-ԱՄԷ համատեղ տնտեսական հանձնաժողովի նստին: Այցի ժամկետները դեռևս հստակեցվում են: ArmAr.am


Ապրիլ 20, 2011թ. 19:32

Այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց Ցեղասպանությունը եւ Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն երկօրյա է` Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից ժամանած պատմաբան-հետազոտողների մասնակցությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, միջազգային գիտաժողովի նպատակը Սկանդինավիա-Հայստան հարաբերությունների պատմության այս առանցքային դրվագները եւս մեկ անգամ արժեւորելն է` ընդհանուր պատմության եւ հիշողության համատեքստում: Գիտաժողովը նվիրված է նորվեգացի բեւեռախույզ, գիտնական եւ […]


Ապրիլ 20, 2011թ. 18:55

Լատվիայի ԱԳ նախարար Գիրթս Վալդիս Կրիստովսկիսը այսօր աշխատանքային այցով ժամանել է Անկարա: Այցի շրջանակներում Կրիստովսկին և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկելու են երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, Կիպրոսի խնդիրը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Սպասվում է նաև հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլի և պետնախարար Ալի Բաբաջանի հետ: ArmAr.am


Ապրիլ 20, 2011թ. 17:59

Ապրիլի 22-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Ըստ նրա, ցուցահանդեսում կներկայացվեն ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթեր: Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի Ազգային արխիվում կբացվեն նաև այլ հոբելյանական […]


Ապրիլ 20, 2011թ. 17:45

Վրաստանը դադարեցրել է իր տարածքով ռուսական ռազմակայանների համար բեռների և զինվորական անձնակազմի տեղափոխման կազմակերպման մասին համաձայնագրի գործողությունը: Այսօր Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է նախագահի ներկայացրած այս առաջարկը: Հիշեցնենք, որ համաձայն այդ պայմանագրի, Ռուսաստանը հնարավորություն էր ստանում Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկա և անձնակազմ մատակարարել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա: ArmAr.am


Ապրիլ 20, 2011թ. 16:47

Ապրիլի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը նույն օրը կանճատև ճանաչողական այցով ժամանել էր Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում էին Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը և […]


Ապրիլ 20, 2011թ. 15:55

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 20-ին ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին: Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակության ապրիլի 18-ից 20-ը այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունեցել ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով: Աշխատանքային այցի շրջանակներում […]