20 Ապրիլ 2011

Ապրիլ 20, 2011թ. 15:29

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը դասախոսություն ունեցավ Երեւանի պետական համալսարանի եւ Դրեզդենի համալսարանի ուսանողների համար: Դասախոսության ժամանակ Կարինե Ղազինյանն անդրադարձավ ներկայումս Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին եւ  հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, որից հետո տիկին Ղազինյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, դասախոսության ընթացքում ներկայացվեցին Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, ԵՄ […]


Ապրիլ 20, 2011թ. 14:59

Ավստրալիայի «Լիբերալ» կուսակցության առաջնորդ Սոֆի Միրաբելան, այցելելով Թուրքիա, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան՝ Թուրքիայի հայ համայնքի պատմությանը ծանոթանալու համար: Ավստրալացի կուսակցապետին Հայոց պատրիարքարան է ուղեկցել Ստամբուլում Ավստրալիայի ավագ հյուպատոս Ջևֆրի Ռեան։ Հյուրերին ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ծանթացրել Թուրքիայի հայ համայնքի, հայ եկեղեցու պատմությանը, ներկա իրավիճակին։ ArmAr.am


Ապրիլ 20, 2011թ. 14:39

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, […]


Ապրիլ 20, 2011թ. 14:36

«Կոչ ենք անում բոլորին Հարավային Կալիֆորնիայում, հինգշաբթի, ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին միանալ բողոքի ցույցին` հորդորելու նախագահ Օբամային կատարել իր խոստումը»


Ապրիլ 20, 2011թ. 13:20

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Շուշիի Խ.Աբովյանի անվան եռահարկ դպրոցի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո 7300 քմ տարածք զբաղեցնող կրթօջախն իր չորս մասնաճյուղերում կսպասարկի մինչեւ 1200 աշակերտի: Քաղաքի ամենամեծ դպրոցում այսօր ուսանում է 312 աշակերտ, որոնց թիվը, տնօրեն Նազիկ Նալբանդյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով, ինչը պայմանավորված է այստեղ վերջերս վերաբացված զորամասի առկայությամբ, […]


Ապրիլ 20, 2011թ. 12:14

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: “Ցեղասպանություն” – “Գենոցիդ” տերմինը գոյացել է հունարեն genos-ռասա կամ […]


Ապրիլ 20, 2011թ. 11:00

Հատված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի «Հայ ժողովրդի ողբերգությունը. Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքից: «Օսմանցիների հետնորդները հազիվ թե նմանվեն այն մարդկանցից որևէ մեկին, ում ես երբևէ ճանաչել եմ: Նրանք չեն ատում, չեն սիրում, չեն զգում որևէ մեկի հանդեպ թշնամանք կամ կապվածություն տևական ժամանակահատվածում: Նրանք միայն վախենում են: Եվ հասկանալի է, որ մյուսներին են վերագրում […]


Ապրիլ 20, 2011թ. 10:32

Սիրիայի իշխանությունները հանել են երկրում 1963թ.–ից գործող արտակարգ դրությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պետական ԶԼՄ–ները։ Ավելի վաղ երկրի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել էր հանել երկրում գործող արտակարգ դրությունը, ինչպես նաև բարեփոխումներ անցկացնել իրավապահ և դատական համակարգերում, ազատություն տալ մամուլին, միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարելու համար և ստեղծել նոր աշխատատեղեր։ Չնայած […]


Ապրիլ 20, 2011թ. 09:34

Մինչ ՄԱԿ-ի անդամ 30– ից ավելի պետություններ ճանաչել եւ դատապարտել են մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացրած Հայոց Մեծ եղեռնը, ոճրագործը`  Թուրքիան, փորձում է ժխտել ու կոծկել իր իրագործած հանցագործությունը: Ավելին, ԽՍՀՄ լուծարումից ի վեր գլխավորելով հանցակից ուժերին՝ շրջափակելով մեկուսացնում է Հայաստանի, Արցախի Հանրապետությունները եւ շարունակում է այս պետությունների բնիկ բնակչության դեմ ծրագրած հանցավոր գործողությունները: Այս […]