Մեծ Բրիտանիայի Վեստմինստերի աբբայությունում տեղի է ունենում արքայզն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության արարողությունը, որից հետո, հարսանեկան շքերթը կուղևորվի դեպի Բուքինգհեմյան պալատ։ Ամբողջ աշխարհից 2 միլիարդ մարդ ուղիղ հեռարձակմամբ հետևում է արարողությանը։ ArmAr.am
29 Ապրիլ 2011
«Երեկ երեկոյան շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կողմից եւս մեկ զինվորական է սպանվել՝ Վազգեն Բախշյանը: Ես կցանկանայի ցավակցություններ հայտնել նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին:
Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւան ժամանած ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական […]
« Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու: Նույն կերպ թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան»:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ ավելացրեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին եւս գոհունակություն հայտնեց ԵՄ […]
Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու […]
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է հանրապետության Շահումյանի շրջան: Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: […]
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 31-ը ներկայացնում է ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը 28-ը ապրիլի, 2011թ. Երևան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի բացման արարողությունը: ՙԱզգային […]




