Ապրիլ 2011

Ապրիլ 19, 2011թ. 17:57

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովում Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք Հայաստանի կառավարության անունից ողջունել միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական առաջին համաժողովի բոլոր մասնակիցներին և երախտագիտության խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են բոլոր առումներով հիրավի նշանակալից այս միջոցառման կազմակերպման գործում։ Այսօրվա […]


Ապրիլ 19, 2011թ. 17:53

Ապրիլի 13-ին Աթենքում մեկնարկել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների տարին` Հայաստանի դեսպանության եւ hունա-հայկական հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: Առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր Հույն-ամերիկյան միության հետ համատեղ, նվիրված էր սարոյանական փոքր արձակի ուրույն մասը կազմող եւ Սարոյանի փիլիսոփայության խտացումները ներկայացնող առակներին, որոնց ընտրանին հանդիսատեսին ներկայացրեց Հունահայկական հետազոտությունների միության դրամատիկ […]


Ապրիլ 19, 2011թ. 16:48

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գաբոր Շագիին: Քննարկվել են հայ-հունգարական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:


Ապրիլ 19, 2011թ. 16:14

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին համատեղության կարգով Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Նախագահի աշխատակազմի կառուցվածքում մտցվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական – ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի ներկայացուցչի պաշտոնը:


Ապրիլ 19, 2011թ. 15:17

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այսօր տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովը և դրա շրջանակներում ստորագրված միջկառավարական և միջտարածաշրջանային երկկողմ փաստաթղթերի ստորագրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվ զարգացող հարաբերությունների և համագործակցության ընդլայնման լավագույն վկայությունն […]


Ապրիլ 19, 2011թ. 15:09

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Նախագահը գոհունակությամբ փաստել է, որ տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու առաջարկն օպերատիվ կերպով արձագանք է ստացել ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից: «Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երևանում եք և գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող […]


Ապրիլ 19, 2011թ. 14:33

Հարցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը «Հետքննություն» հավելվածում և ապա «Գոլոս Արմենիի» թերթի ս/թ ապրիլի 16-ի համարում տպագրված է «Ո՞վ է կազմակերպել հոկտեմբերի 27-ը» վերնագրով հոդված: Մենք առանձնակի հետաքրքրություն չէինք ցուցաբերի հեղինակի` Հայաստանի անվտանգության համակարգի նախկին սպայի ներկայացրած փաստերին, եթե դրանք ուղղակի չառնչվեին մեր երկրի ազգային-պետական անվտանգությանը: Հոդվածում բացահայտ մատնացույց է արված պետության անվտանգությանը սպառնացող գործողություններ, […]


Ապրիլ 19, 2011թ. 14:23

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովին «Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի մասնակիցներին: Այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել մեր երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Սակայն համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը բնավ այս […]


Ապրիլ 19, 2011թ. 14:13

Զիաֆեթ Ասկերովը միանշանակ ստում է, երբ թվարկելով միջազգային կազմակերպությունները, ասում է, թե նրանց ընդունած փաստաթղթերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները «խոսում են Ադրբեջանի արդարացի դիրքորոշման մասին»:


Ապրիլ 19, 2011թ. 13:58

Հայաստանի խոշորագույն թռչնաֆաբրիկաները վստահեցնում են, որ Զատկի տոնի (այս տարի այն կնշվի ապրիլի 24-ին) հետ կապված ձուն Հայաստանում չի թանկանա: «Արաքսը», Երեւանի ու Արզնիի թռչնաֆաբրիկաները այդ հավաստիացումները տվել են Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանին, ինչի մասին նա այսօր` ապրիլի 19-ին հայտարարեց մամուլի ասուլիսում, իսկ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հարկ համարեց այդ մասին լրագրողներին ասել նույնպես […]