Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ինչպես նաև ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանին դատարանը մեղավոր ճանաչեց նրան առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման։ Սակայն կիրառելով փորձաշրջան՝ դատարանն ազատ արձակեց բռնցքամարտիկին: Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել էր դեռ մարտիմեկյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով` մեղադրվելով իշխանության ներկայացուցչի […]
Ապրիլ 2011
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, ապրիլի 15-ին ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ջիմ Կոստան հատուկ նամակով կոչ են արել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որ պետդեպարտամենտի կայքում զետեղված Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը վերաբերող նյութերում ըստ արժանվույն տեղ գտնեն Հայոց Ցեղասպանության բարոյական, պատմական, քաղաքական հետևանքները, քանի որ ԱՄՆ Պետքարտուղարության կայքում որեւէ հիշատակում չկա 1,5 միլիոն հայերի […]
Ապրիլի 16-ից Հունաստանի մայրաքաղաք Աթենքում եւ Սալոնիկ քաղաքում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 96-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման մի շարք միջոցառումներ, որոնք նախապատրաստվել էին եւ անցկացվեցին հունահայ համայնքային կառույցների, մասնավորապես, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության եւ նրանց կառույցներ` Հայ Դատի հանձնախմբի եւ Հայ իրավանց խորհրդի անդամների հետ Հունաստանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ […]
Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն ուսումնարաններից մեկի վարչական շենքի առաջին հարկում գտնվող թեյարանում։ Պայթյունի արդյունքում վիրավորվել է 9 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն հավանական վարկած է համարվում գազի արտահոսքը։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Էրզրումի անվտանգության վարչության ղեկավարը նշել է, որ իրականացվում […]
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինն այսօր Երևանում անցկացված «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում նշեց, որ վերջին տարիներին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հաջողվել է բարձրացնել նոր մակարդակի վրա: «Միջտարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների միջև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամենակարևոր ուղղություններից մեկն է, որը նոր […]
Ապրիլի 17-ին Նիդերլանդների Նայմեխեն քաղաքում տեղի ունեցավ «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության եւ «Վան» կիրակնօրյա դպրոցի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ջյունիկ Աղաջանյանը, ով բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ իրականացրած նրանց գործունեությունն ու հետագա հաջողություններ մաղթեց աճող սերնդին հայեցի եւ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Տոնական միջոցառմանը ներկա էին […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել […]
Ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի առիթով Հայաստան ժամանած ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, երկու երկրների դեսպանները: Նորին Սրբությունը տիար Նարիշկինի և ՌԴ պատվիրակության այցը Մայր Աթոռ նկատեց իբրև […]
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 19¬ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր« ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ջրեց այն եղեւնին, որը տնկել էր 2002 թվականին: «Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի […]
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) առաջին անգամ համատեղ կազմակերպում են Հայ-Վրացական ՏՏ Բիզնես Ֆորում, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն Զարգացման նախարարությունում: Նախատեսվում է, որ մոտ 30 հոգուց կազմված հայկական պատվիրակություն կմեկնի Վրաստան ապրիլի 25-ին և կվերադառնա ապրիլի 27-ին: Հայկական պատվիրակության մեջ մասնակցելու […]




