Հունիս 2011

Հունիս 6, 2011թ. 17:14

Հունիսի 3-ին Հռոմում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի եւ ՀՀ ԱԳՆ-ների միջեւ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկեց հայ-իտալական հարաբերություններին եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: […]


Հունիս 6, 2011թ. 15:16

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների ԱՄՆ այցի երկրորդ փուլը մեկնարկեց շաբաթ, հունիս 4-ին, Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի  ֆիլմերի ցուցադրությամբ: Համայնքի անդամները հնարավորություն ունեցան դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդեց կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը, որտեղ Տ. Խզմալյանը անցյալը հմտորեն կամրջեց Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին, […]


Հունիս 6, 2011թ. 12:53

Տարիներ շարունակ հայ հանրության մի զգալի մասը պայքարեց այսպես կոչված սոցիալական քարտերի համակարգի ներդրման դեմ՝ բազմիցս հիմնավորելով դրանց վտանգավորությունը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից:


Հունիս 5, 2011թ. 18:01

Դա պատմական եւ իրավական անհրաժեշտութիւն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովրդի իրավունքները:


Հունիս 5, 2011թ. 13:09

Շտապե՛ք ձեռք բերել «Հայոց Իրավունքների Ավետարանը»:


Հունիս 4, 2011թ. 10:30

Հունիսի 4-ին Վրաստան կժամանի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Պատվիրակությունը գլխավորելու է սենատոր Դևիդ Դրեյերը: “Այն ժողովրդավարության աջակցության խումբ է, որի անդամները տեղում կծանոթանան Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և հուսով եմ՝ ադեկվատ կերպով կնկարագրեն դրանք իրենց ամփոփման մեջ”: Այցը կավարտվի հունիսի 7-ին: ArmAr.am


Հունիս 2, 2011թ. 16:12

Հայաստանում տարածվող աղանդների նկատմամբ Հայ առաքելական եկեղեցու բռնած չեզոք դիրքորոշումը, իրոք, մտահոգիչ է: Ստացվում է` դարեր շարունակ հայ ժողովրդին զրկելով ինքնապաշտպանական բնական դրսևորումներից, այժմ, որպես հետևանք, եկեղեցին ի՞նքն է հայտնվել անպաշտպան վիճակում: Ազգայնականը, ցանկացած փոխհարաբերության մեջ գերակայությունը տալով միայն ազգային շահին, այժմ ստիպված ինքն է Էջմիածնի մայր եկեղեցուն կոչ անում հրաժարվել հաշտվողական մարտավարությունից: Հարկ է […]


Հունիս 2, 2011թ. 15:03

Բալթիկայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի տիտղոսակիր, 2008 թվականին Եվրոպայի լավագույն կին բռնցքամարտիկների հնգյակում հայտնված Ագնեսե Բոժան ծնվել և մեծացել է Ռիգայում, որտեղ նրան որդեգրել են լատվիացի ծնողները: Նա 16 տարեկանում է մորից իմանում, որ հայուհի է: Ու այդ պահից ի վեր փոխվում է ամեն ինչ:Ագնեսան առաջին անգամ Հայաստան ոտք է դնում 3 տարի առաջ՝ վերջնականապես որոշելով հաստատվել […]


Հունիս 2, 2011թ. 14:52

Թուրք ոստիկանները ձերբակալել են 17 հոգուց կազմված մի խումբ, որը, ըստ օպերատիվ տեղեկությունների, պետք է սադրիչ գործողություններ իրականացներ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի` իր ընտրազանգվածի հետ Դիարբեքիրում հունիսի 6-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Կալանավորվածների թվում է նաև Յուսուֆ Զիյա Արփաջըքը, ով ժամանակին եղել է հիշյալ կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի թիկնապահը: Հոջա Յուսուֆ անունով հայտնի […]


Հունիս 2, 2011թ. 14:44

«Պում, պում»ը… չպայթեցաւ: Սփիւռքահայերս ճաթեցա՜նք: Եթէ Առնօ Պապաջանեան ողջ ըլլար, անպայման սրտի կաթուած կ’ունենար: Չեմ գիտեր այս ամօթանքը ինչպէս ընդունուեցաւ հայրենի ժողովուրդին, պետական եւ մշակոյթի մարմիններուն կողմէ: Կը հպարտանանք մեր մշակոյթով: Օտարները կը հիանան մեր տաղանդներուն վրայ, սակայն, ցաւ ի սիրտ, մեծ սահանք մը ունեցանք 2011-ի Եւրօտեսիլով: Տաղանդաւոր երաժիշտներ շա՜տ ունինք, ինչպէս նաեւ՝ երգերու սքանչելի […]