Հունիս 2011

Հունիս 15, 2011թ. 18:27

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Արմավիրի և Արագածոտնի` կարկտահարությունից և տեղատարափ անձրևներից առավել տուժած գյուղացիներիական տնտեսություններին աջակցելու նպատակով հատկացվել է 25 մլն դրամ: Գյուղատնտեսությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է և ՀՆԱ աճի ապահովման համար կարևորագույն ոլորտ: Ցավոք, մայիս-հունիս ամիսներին կարկտի և հորդառատ անձրևի տեսքով գրանցված հաճախակի տեղումները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք գյուղական տնտեսություններին, […]


Հունիս 15, 2011թ. 17:02

«96 տարի առաջ 1.5 միլիոն մարդ սպանվել է պարզապես հայ լինելու համար: Մենք չպետք է անտեսենք այս սարսափեցնող ողբերգությունը. ավելին, Միացյալ Նահանգները պետք է անկեղծորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:


Հունիս 15, 2011թ. 16:47

Այսօր ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական […]


Հունիս 15, 2011թ. 15:57

2011թ. հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև: 2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն […]


Հունիս 15, 2011թ. 13:45

Դար մը ամբողջ, խելացնոր՝ Թուրքիա ջանացած է փաստել եւ արմատախիլ ընել «Հայկական անջատողականութիւնը» Թուրքիոյ մէջ, ինքզինք յարատեւ հալածուած տեսնելով «Պատմական Հայաստանի ուրուական»ին կողմէ։ 2004 թուին, Միացեալ Նահանգներու Թուրքիոյ մէջ գործող հիւպատոսարանը, անյայտ աղբիւրներէ տեղեկութիւններ կը ստանար թէ՝ Անգարա թուրք ոստիկանութեան եւ գաղտնի սպասարկութեանց յաջորդական հրահանգներով պատուիրած է պայքարիլ «Հայկական անջատողականութեան» դէմ, որովհետեւ այն մաս կը […]


Հունիս 15, 2011թ. 13:07

1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ “Ամբողջական Հայաստանի պատվիրակության” ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ […]


Հունիս 15, 2011թ. 12:24

«Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին, մեր կարծիքով՝ արդար է եւ հավասարակշռված, եւ մենք կուզենայինք, որ կողմերը ընդունեին այն Կազանում …»


Հունիս 15, 2011թ. 12:14

Երկու օր շարունակ հանրային հնարավոր բոլոր միջոցները ողողված էին ՀՀԿ նախորդ ղեկավարի ծննդյանը նվիրված ճոխ հանդիսություններով, որոնց նպատակահարմարությունն ու արժանելիությունն, այդպես էլ չեն կարողանում ներկայացնել: Մի բան է ակնհայտ, որ քաղաքական այդ գործի շնորհիվ պարոն Ս.Սարգսյանի համար ճանապարհ հարթվեց դեպի ՀՀԿ և այլ բարձրունքներ: Իսկ ահա, արցախյան պատերազմի հերոսներից մեկի ծննդյան տարեդարձը նշվում է նույն […]


Հունիս 15, 2011թ. 11:49

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, ժամանեց Ախալքալաք: Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորեցին տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, […]


Հունիս 15, 2011թ. 11:38

Միջին Արեւելքի արաբական–իսլամական երկրներում բռնկւած հակակառավարական հասարակական շարժումները, չնայած կանխաւ կատարւած լաւատեսական գնահատումներին, վերջին շրջանում թեւակոխել են խիստ վտանգաւոր եւ քաղաքացիական պատերազմի բնոյթ կրող շրջափուլ: Այս ընթացքում, ինչպէս ցոյց են տալիս Հիւսիսաֆրիկեան եւ Միջին Արեւելքի որոշ երկրներում զարգացող խառնաշփոթ իրադարձութիւնները, ժողովրդի իրաւունքների վերականգնման խնդիրը թերեւս վերջին պլան մղւելով, փաստօրէն, դարձել են ներքին չկազմակերպւած քաղաքական ուժերի […]