Ստիպուած եմ երրորդ անգամ անդրադառնալ ի պաշտպանութիւն Արցախեան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլեանի նկատմամբ մեր իշխանութիւնների դաժան, ոչ հայեցի, ապազգային կամայականութիւններին…
Հունիս 2011
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով` ԼՂՀ կառավարության նիստում ինչպես նոր օրինագծերի, նույնպես և` գործող օրենքներում փոփոխությունների և լրացումների առաջարկություններով: Կառավարությունը, նախ, հավանություն տվեց <<Անասնակերի մասին>> և <<Մեղվաբուծության մասին>> ԼՂՀ օրենքների նախագծերին: Գյուղնախարար Ա.Ծատրյանի պարզաբանմամբ` գյուղական տնտեսության հետագա զարգացումը պահանջում […]
Վարչապետը հետաքրքրվեց Մարտունու և Ասկերանի շրջաններում երեկվա ուժեղ տեղումներից տուժած հողատարածքներով և հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին…
“ԹԵԿՈՒԶ” ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ, Նորից ստիպված ենք դիմել Ձեզ, որովհետեւ ձեր կողմից տրված հանձնարարականը Մշակույթի նախարարության կողմից չի կատարվում: Ղարաբաղի վերջին քսան տարվա իրադարձությունների մասին գեղարվեստական , խոշորածավալ ֆիլմ նկարելու համար մեր դիմումին Դուք ընթացք էիք տվել, որի համար մենք Ձեզ շնորհակալ ենք: Նախագահականից ստացած հրահանգով Ազգային կինոկենտրոնը ուսումնասիրել է ֆիլմի […]
Հայաստանում գործող աղանդավորական տարաբնույթ կազմակերպությունների ծավալած գործունեությունը վտանգավոր ու սպառնալի ձևեր է ընդունում:
Մինչ ՀՀ-ում աղանդավորներն սկսել են նկատելիորեն ակտիվանալ, (ՙԵհովայի վկաների՚ հերթական «քաջագործությունը» ցույց տվեց, որ սրանք անցել են բոլոր սահմանները, այնքան լկտիացել, որ ներխուժում են հայոց եկեղեցի ու հենց պատարագի ժամանակ ձեռնամուխ լինում աղանդավորական քարոզչության իրականացմանը բաժանելով «ուղեղ լվացող» իրենց գույնզգույն գրքույկները), Արցախի Հանրապետությունում եկեղեցին ու պետությունը միասնաբար պայքարում են ազգակործան այդ ախտի դեմ: Եթե Հայաստանում […]
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները խուճապի են մատնվել, երբ հայտնվել է էլցանցի աշխատակիցը և տեղեկացրել, որ գյուղացիները ՀՀ Էլցանցերին պարտք են 40 մլն դրամ: 10 տարվա ընթացքում սա էլցանցի առաջին «հիշեցումն» է գյուղացիներին: Բնակիչներն արդարացիորեն բողոքում են. ՙԵվ սա այն դեպքում, երբ 500 դրամ պարտքի դիմաց անջատել են մեր հոսանքը՚: Հիմա, ինչպես ասում են, անցնենք […]
Վրացական և ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի արդյունքում Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները` Գարեգին Երկրորդը եւ Իլյա Երկրորդը ստորագրել են միջեկեղեցական համաձայնագիր: Նույն լրահոստ արտատպել են նաև մի շարք հայկական լրատվամիջոցներ: Սակայն, մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ , այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. համաձայնագիր չի ստորագրվել: ArmAr.am
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ […]




