Նոյեմբեր 2014

Նոյեմբեր 8, 2014թ. 21:42

Եթե մենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երկրորդայնացնելու ենք որևէ ոլորտում, դա ունենալու է ծանրագույն հետևանքներ՝ հայկական ինքնության պահպանման և վերարտադրման հարցում, որովհետև պատմականորեն այդ կառույցի, նրա տեսական զանգվածի մեջ մենք կրում են անցյալից եկող բյուրեղացած դրականը


Նոյեմբեր 8, 2014թ. 19:27

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը Թեքեյան կենտրոնի փոքր սրահում հրավիրել էր քննարկում՝ «Աղանդավորական պայքարը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով:


Նոյեմբեր 8, 2014թ. 18:41

Երբ օգոստոսի սկզբին սահմանում իրավիճակը լարվեց Քաշաթաղի շրջանից շատ աշխարհազորայիններ, Արցախի ազատամարտիկների միության նախագահի կոչով, կամավոր մեկնեցին սահման և զինվորի հետ պահպանեցին մեր ժողովրդի անդորրը: Ինչպես տեղեկացնում է Քաշաթաղի շրջանային թերթի`-ի գլխավոր խմբագիր Զորիկ Ըռքոյանը, այսօր` նոյեմբերի 8-ին, նրանք բոլորը ԱԱՄ կողմից արժանացան դրամական պարգևի: armarlur.com


Նոյեմբեր 7, 2014թ. 23:45

… իսկ թուրքական արխիվները բացելու կարիք չկա, որովհետև այդ արխիվներում, իմ խորին համոզմամբ, այլևս ոչինչ չի մնացել: Մենք տվյալներ ունենք, որ թուրքերն առնվազն երեք անգամ մաքրազերծել են այդ արխիվները, այսինքն, հանվել է ամբողջ նյութը


Նոյեմբեր 6, 2014թ. 00:15

Վերջին շրջանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Թուրքիայի իշխանություններն աչքի են ընկնում հայերի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ. պոլսահայ գրող եւ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, Շառլ Ազնավուրը թուրքական «Ոսկե սոսի» մրցանակ է ստացել, Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտ են ներկայացրել: Ինչո՞վ է սա պայմանավորված, մի՞թե թուրք հասարակությունը փոխվել է:


Նոյեմբեր 6, 2014թ. 00:06

Միայն վերջին օրերի ընթացքում Թուրքիայից ստացվող լրահոսը բավական է պատկերացնելու քաղաքական տեխնոլոգիաների այն ճոխ «բազմազանությունը», որ փորձարկվում է այդ երկրի կողմից 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ։ Դրանց ընդհանուր ուղղվածությունը ակնհայտ դարձավ նախագահ Ռ.Էրդողանի փարիզյան վերջին այցի ընթացքում արված հայտարարություններից ու մեսիջներից։ Թուրքիան ցանկանում է, որ ֆրանսիական կողմը 2015-ին ընդառաջ «չմիջամտելու» կեցվածք որդեգրի, որովհետեւ զգուշանում է Հայոց […]


Նոյեմբեր 5, 2014թ. 23:44

Ռուսական կայսրության համար Հայաստանի կարևորությունը մեծ է, և այն իր ազդեցության ոլորտից կորցնել՝ Ռուսաստանի համար ենթադրում է՝ ի վերջո կորցնել Անդրկովկասն ամբողջովին, որը կատաստրոֆիկ կլինի Ռուսական կասրապետության ստատուսի և նրա նման դերկատարության համար: Եվ պատահական չէ, որ …


Նոյեմբեր 5, 2014թ. 23:07

Շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:


Նոյեմբեր 5, 2014թ. 23:01

Գուցե հարկ է Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցնել, որ հայկական զինուժն այս տարածքներ չի ներխուժել, և գտնվելով այստեղ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործունեություն: Վերջապես ժամանակն է, որ այս մասին մենք բարձրաձայնենք ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակներով: Այո, հայկական զինուժը կանգնած է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանին որպեսզի թույլ չտա, որ ԼՂՀ-ում կրկնվի 1915թվականի ցեղասպանությունը:


Նոյեմբեր 5, 2014թ. 22:28

Ինձ համար ավելի լավ է պահպանենք մեր տեսակը, քան թե մի քանի քուռչ ու փալաս ունենալ, մի հատ էլ մեծ համբուրգեր և կորցնել մեր արժեքները: Ես պատրաստ եմ մի քիչ սոված լինել, վատ հագնված, բայց իմ երեխաները ապրեն այնպիսի հասարակությունում, ուր ընտանեկան, հոգևոր արժեքները պահպանված կլինեն: