Նոյեմբեր 2014

Նոյեմբեր 25, 2014թ. 11:55

Կորյուն Նահապետյանի հարցը՝ ՆԱՏՕ ԽՎ վեհաժողովում


Նոյեմբեր 24, 2014թ. 21:52

Ի՞նչ է տալիս անդամակցումը Հայաստանին. <Տալիս է երեք պետությունների հետ ավելի դյուրին ապրանքաշրջանառության հնարավորություն:Բայց եթե հաշվի առնենք, որ այդ միությունը նպատակ ունի ազատ առևտրի ռեժիմի մասին պայմանագրեր ստորագրել այնպիսի պետությունների հետ, որոնք են Վիետնամը, Հնդկաստանը, Իզրայելը, հասկանալի է, թե որքան ձեռնտու է անդամակցումը մեզ համար>:


Նոյեմբեր 24, 2014թ. 21:34

«Սաֆարովի նման ստահակներին հերոսացող երկիրը հազիվ էլ նման քայլի դիմեր, թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, մենք նրանց հակահարված ենք տալու եւ այն շատ ուժեղ է լինելու»


Նոյեմբեր 23, 2014թ. 01:18

Ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ «Ասպարեզին» իր տեսակետն է ներկայացրել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը: «Ողբերգական այս միջադեպի մասին խոսելիս՝ պետք է առանձնացնել երկու կարեւոր պահ: Առաջինը. այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ալիեւի վարչակարգը գնալով ավելի ագրեսիվ է գործում, գնալով ավելի քիչ է մտածում միջազգային հանրության կարծիքի մասին: Սա […]


Նոյեմբեր 23, 2014թ. 01:05

«Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին:

Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը:


Նոյեմբեր 23, 2014թ. 00:39

Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը: Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, […]


Նոյեմբեր 23, 2014թ. 00:30

Tert.am -ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է` Հայոց բանակի արժանապատվության հարցն էր ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելը:


Նոյեմբեր 23, 2014թ. 00:07

Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված և կայացած բնակավայրերից է Մոշաթաղը՝ փռված Աղավնո գետի ձախ ափին՝ Բերձոր շրջկենտրոնից մոտ 50 կմ հեռու: Գյուղում միջնակարգ դպրոցը գործում է 1995 թվականից: Անահիտ Հովհաննիսյանը 7-րդ տնօրենն է. տեղեկացրեց, որ այժմ կրթօջախն ունի 53 աշակերտ՝ 11 համակարգ-դասարանով, 22 ուսուցիչ, որոնց շարքերում են նաև դպրոցի նախկին շրջանավարտներ: Տարրական դասարաններում սովորում է 22 […]


Նոյեմբեր 22, 2014թ. 23:42

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնն ալյուրին պարտադիր կարգով արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելու առնչությամբ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Այդ հավելումներից մեկն էլ ֆոլաթթուն է: Ասուլիսին մասնակցող բժիշկ, սննդաբան Հայկազ Սարգսյանը պատմեց […]


Նոյեմբեր 22, 2014թ. 23:34

Թվում էր, թե պարոն Պողոսյանն ասուլիսին պետք է եկած լիներ կառավարության փաստաթղթային փաթեթն ու թեման ուսումնասիրած ու պաշտպաներ սպառողների շահերն ու իրավունքները, սակայն ճիշտ հակառակ պատկերն էր` նա հանդես եկավ կառավարության այդ սխալ ու վտանգավոր որոշման մոլի պաշտպանի դիրքերից: