Իմ ներկայացումները, ցավոք, շատերն ուղղակի չեն տեսել, ինձ գիտեն որպես դերասանի, որովհետեւ ալարում են գնալ թատրոն, տանը նստած հեռուստացույց են դիտում եւ ասում. «Հա, դե էս դերասանը դարձավ ռեժիսոր»:
Նոյեմբեր 2014
Բունդեսթագում ձախերը պահանջում են, որ Գերմանիան էլ միջնորդական ջանքերը միացնի Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Սակայն Գերմանիային ի՞նչ չափով է արտոնված խառնվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Բարձր մակարդակի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը որոշ «մանրամասնություններ» է փոխանցել, որոնք, ըստ էության, նոր ոչինչ չեն ասում: Նրա խոսքերով, Փարիզում եղել է «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատանք սկսելու առաջարկ», իսկ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, «եթե առաջընթաց լինի»: Մամեդյարովը կարծում է, որ «երբ ադրբեջանական տարածքներում հայկական զինված ուժեր չեն լինի, դիպուկահարներին շփման […]
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:

ԼՂՀ Քաշաթաղի շրջանը գտնվում է Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում եւ անպայմանորեն անհրաժեշտ չափով կօգտվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումից և Հայաստանի միջոցով նոր շուկա դուրս կգա:

«Դուք աշխարհ տեսած, մեծ կենսափորձ ունեցող մարդ եք: Էս վիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ եք»: Այս հարցը իմ շա՜տ սիրելի Վլադիմիր Նազարյանին ուղղել եմ դեռ 2000 թվին, երբ հերթական անգամ կառավարություն փոխվեց, երբ իշխանությունը զբաղված էր ուժերի վերադասավորման «լրջագույն» գործով, ժողովուրդն էլ, ինչպես Նարեկացին է ասել իր ժամանակին, «տարագրվում էր ու չէ՜ր տագնապում»: «Ես ընդհանրապես […]





