Հայաստանի կողմից չի վավերացվել մի այնպիսի միջազգային պայմանագիր, համաձայն որի, ՀՀ տարածքում սպանություն կատարած օտարերկրյա քաղաքացու գործը կարող է չառնվել ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
21 Հունվար 2015


Պերմյակովի անունով բոլոր կեղծ էջերը ու հաշիվները ֆեյսբուքը ջնջել ա շնորհիվ մեր հայերիս ջանքերի: Ապրեք ժող ջան, գոնե այս հարթակում տեղ չթողեցինք որոշ մարդկանց կեղտոտ խաղեր տալու: Գումարած դրան, հայկական նորմալ կայքերը իրենց մոտից հեռացրել են ապատեղեկատվություն պարունակող բոլոր նյութերը : Զգոն եղեք ու ուշադիր : Գրում է Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում

Ո՞նց մարդիկ չեն հասկանում, որ խնդիրը «արժանի պատժի» հարցը չի: Երկու երկրում էլ ցմահ են տալու: Խնդիրը ՀՀ ինքնիշխանության հարցն է: Եթե ՀՀ տարածքում, այսինքն ռազմաբազայից դուրս, հանցանքի համար դատվում է ՌԴ օրենքներով, նշանակում է ՀՀ տարածքում գործում է Ռուսաստանի օրենքը: Նշանակում է ՀՀ ՌԴ մաս է: Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արա Պապյանը
Հետաքրքիր ա, թե էն Եվրոպա-Արևմուտք-Ամերիկա ինչի՞ են Ռուսաստանի դեմ քարոզչության վրա փող ծախսում, ռեսուրսներ ներգրավում: Անիմաստ ծախս է, որովհետև հենա Ռուսաստանը իրա ձեռքով ամեն ինչ կամավոր անում է, էլի: Կարելի է ասել՝ ձրի: Լավ, ո՞նց կարելի է չհասկանալ կամ չհասկացողի պոզա վերցրած, մի հանգի խոսել «խիստ պատիժ», «արժանի պատիժ» տալու մասին: Դա ի՞նչ մի հավաստիացում […]
Գյումրիի ոճրագործության առաջին օրվանից չի դադարում համաժողովրդական հիստերիան. «սպանենք հա սպանենք, կանացի խալաթ հագցնենք, էլեկտրական աթոռին դնենք, կտրտենք շներին կերակրենք», և այլն։ Հիրավի անսպառ է մարդու երևակայությունը, երբ գազազած է։ Նման լարված իրավիճակում, ոչ մեկի դատողությունը չի աշխատում, որ հարցնի՝ գուցե էդ տականքը միայնակ չի գործել, գուցե և՛ ներսում, և՛ դրսում հանցակիցներ ունի, գուցե կան […]




