Փետրվար 2015

Փետրվար 20, 2015թ. 13:06

Երեկ ՙԳրանդ հոլդինգ՚ ընկերության սեփականատերեր ՄԻՔԱՅԵԼ և ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐՆ ընկերության տարեկան հաշվետու ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ ներկայացրեցին ընկերության ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: ՙԳրանդ հոլդինգի՚ հիմնադիր, լուսահոգի Հրանտ Վարդանյանն անցած տարվա իր վերջին ասուլիսի ժամանակ ցանկություն էր հայտնել, որ 2014թ. տարեկան հաշվետու ասուլիսն իր որդիներն անեն, և այդ ասուլիսը Կարեն Վարդանյանի ներկայացմամբ նաև տուրք էր […]


Փետրվար 20, 2015թ. 12:40

Երգչուհի Արմինե Գրիգորյանն առաջարկում է իր կողմից հաճախ պատրաստվող ձկնային կերակրատեսակներից մեկը: Եվ այսպես. ձուկը՝ սիգ կամ իշխան, լավ մաքրել և լվանալ: Որովայնը բացել և նախապես եփած բրնձով ու չամիչով փլավը լցնել մեջը: Ապա ձուկը թելով լավ փաթաթել, ջեռոցի տապակին կարագ քսել, ձուկը դնել վրան, այնուհետև՝ ջեռոցը: Ձուկը եփվելուց հետո մատուցել ամբողջական կամ կտրատած: Երգչուհին […]


Փետրվար 20, 2015թ. 12:31

Փետրվարի 16-ին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ արդեն երկրորդ անգամ հանդես գալով այս նվագախմբի հետ։ Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։ Լեփլեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց նախ նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝ […]


Փետրվար 19, 2015թ. 22:38

Այսօր Մայրիկիս՝ Զարուհի Խանջյանի ծննդյան օրն է… Այսօր լրացավ նրա 100 ամյակը, բայց երեսուներեք տարի է, ինչ հեռացել է կյանքից… Կենսախինդ, հումորով, բանաստեղծական խառնվածքով, բնատուր խելքով, կյանքին ու աշխարհին փիլիսոփայորեն նայող մարդ էր: Երբեք չչարացավ աշխարհի ու մարդկանց հանդեպ ,թեև մինչև հատակը խմել էր կյանքի դառնության մրուրը:Սովորաբար իրեն դառնացնողների մասին ասում էր՝ “Խելքն էդքան է […]


Փետրվար 19, 2015թ. 22:21

Հարցազրույց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ -Այս օրերին՝ մեկը մյուսին հաջորդող իրողությունների ֆոնին, կարծես ստվերվեց կարևոր մի միտք, որը երեկվա ու այսօրվա հրամայականն է՝ քաղաքական դաշտը պե՛տք է պատկանի քաղաքական գործիչներին: Ներկայիս կրքերի հանդարտումից հետո, հնարավո՞ր է, որ մենք այդ գործընթացի ականատեսը դառնանք: -Շատ ճիշտ ու շատ լավ կլինի, որ վերջին իրադարձություններից […]


Փետրվար 19, 2015թ. 20:01

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ 2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության […]


Փետրվար 19, 2015թ. 19:46

Մեր զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը – Պարոն Պետրոսյան, Ազատամարտիկների դաշինքը մեծ ակնկալիքներ ուներ ուրբաթ օրվա հանրահավաքից, որը չեղյալ հայտարարվեց ԲՀԿ-ի կողմից: Կատարվածն անակնկա՞լ էր Ձեզ համար։ – Տևական ժամանակ է՝ ես պայքարի մեջ եմ, և նման ցնցումները, փորձությունները պայքարի դուրս եկած մարդու համար սովորական են, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն […]


Փետրվար 19, 2015թ. 19:30

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: անդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ […]


Փետրվար 19, 2015թ. 02:45

Սերժ Սարգսյանը օգտվեց ի վերուստ ընձեռնված աստեղային ժամից։ Որպեսզի Հայաստանը և Թուրքիան հանդիսանան Կասպյան ավազանի գազի ու նավթի տարանցիկ պետություններ, ապա նվազագույնը անհրաժեշտ է որ այդ երկու պետությունները ունենան ձևական, առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ։ Այլապես հնարավոր չէ գազն ու նավթը տեղափոխել Եվրոպա։ Այդքան շահարկվող «սահմանների բացում» արտահայտությունը առաջին հերթին նշանակում է որ գազի և նավթի […]


Փետրվար 19, 2015թ. 01:23

Ճարտարապետությունը ոչ միայն շենքերի նախագիծն ու դրանց արտաքին և ներքին ձևավորումը մշակող գիտություն և մասնագիտություն է ,այլև աշխարհայացք է, ազգային մտածողության և հոգեկերտվածքի ըմբռնում է, ազգային մշակույթն իր մեջ կրելու, այն զարգացնելու և գալիք սերունդներին փոխանցելու փիլիսոփայություն է: Ինչ ասես և ինչպես ասես կարելի է կառուցել, և մարդկության պատմությունն ապացուցել է, որ դրանք երկար կյանք […]