Փետրվար 2015

Փետրվար 20, 2015թ. 22:31

Ես` Գրիշ Մկրտիչի Դանիելյանս, ծնվել եմ 27.12.1989 թ-ին Ջավախքում: Կյանքս ընթանում էր իր հունով. աշխատում էի, զբաղվում ֆուտբոլով: Սակայն այն կտրուկ փոխվում է 2011թ-ի հունիսի 22-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Բախտի բերումով չեմ մահացել, բայց ողնաշարի լուրջ վնասվածքի հետևանքով գամվել եմ հաշմանդամի սայլակին: Ես պատահականության զոհ եմ, ում երբեք չեն օգնել, անգամ ինձ վթարի ենթարկողը: […]


Փետրվար 20, 2015թ. 21:52

Հարցազրույց արձակագիր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ հետ. “Առանց բարձրակարգ մտավորականության չի կարող քաղաքական դաշտն ընթանալ դրական, բարի ուղղությամբ, առանց մտավորականության ոչ երկիր է լինում, ոչ էլ քաղաքականություն: Ցավոք, մեր մտավորականությունը ակտիվ մասնակցություն չունի այդ գործընթացներին”:


Փետրվար 20, 2015թ. 21:47

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 10 տարի անց միայն՝ նվիրվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շեփորահար Ռամ Օրենը, ով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհարն է, մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։


Փետրվար 20, 2015թ. 21:06

Բաց նամակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին, Մեծարգո պարոն Ռուբին, Հայաստանի Հանրապետության վերջին աղմկալի անցուդարձի մեջ գրեթե աննկատ մնաց Ձեր ավելի քան մեկ շաբաթ առաջ արված կարևորագույն հայտարարությունը առ այն, որ Միացյալ Նահանգները ծրագրում են «համագործակցություն զարգացնել Հայաստանի Հանրապետության հետ ռազմական և անվտանգության հարցերում»: Անձամբ ես ողջունում եմ Միացյալ […]


Փետրվար 20, 2015թ. 19:40

“Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ”,- ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարարությանը` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


Փետրվար 20, 2015թ. 19:22

Ի պատասխան ArmarLur.cօm-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ այսօր ականատես դառնանք քաղաքական դաշտի մաքրման գործընթացին, երբ դաշտի տերերը, ի վերջո, կլինեն ոչ թե օլիգարխները, այլ քաղաքական գործիչները, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ պատասխանեց. : Իսկ թե ինչպե՞ս պետք է կատարվի քաղաքական մաքրումը, քաղաքական գործիչը ներկայացրեց իր դիտարկումը.


Փետրվար 20, 2015թ. 18:31

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ որպես պատմաբան ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը: «Այս քայլը տրամաբանական է եւ լրիվ տեղավորվում է Համահայկական հռչակագրի ոգու եւ տառի մեջ, որովհետեւ արդեն իսկ որոշակի հակասություն կար Հռչակագրի եւ արձանագրությունների միջեւ, […]


Փետրվար 20, 2015թ. 18:15

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Պատասխանի մեջ մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ […]


Փետրվար 20, 2015թ. 18:09

Այսօր Ազատության հրապարակում ասուլիս-հանրահավաքով հրավիրած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ եռյակ այլևս գոյություն չունի, հավելելով, թե «Ես չեմ դուրս եկել եռյակից, այդ նրանք են դուրս եկել: Եվ Եռյակ այլևս գոյություն չունի»: Ապա ցավով նշեց, որ ինքը միայնակ է եկել ժողովրդի հետ հանդիպման, քանի որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը վերջին պահին հետ կանգնեցին նախապես որոշված հանրահավաքից:


Փետրվար 20, 2015թ. 14:10

Լիբիայի Ալ-Քուբբա քաղաքում երեք ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել 70-ը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լիբիայի խորհրդարանի ղեկավար Ակիլ Սալեհի խոսքով, պայթյունները որոտացել են բենզալցակայանի և շենքի մոտ, որտեղ գտնվում էր անվտանգության ուժերի քաղաքային ստորաբաժանումը: Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն ըստ Սալիհի` ահաբեկչության հետևում […]