ՙԱվելի քան 50 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, որ այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզուներով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, […]
Փետրվար 2015

Մինչև այսօր այն թյուր կարծիքն է իշխում, թե Երևանում մետրո կառուցել թույլատրվեց միայն այն պատճառով, որ երկրի ղեկավարությունը Կենտրոնին ներկայացրած փաստաթղթերում կեղծել էր քաղաքի բնակչության թիվը` 800 հազարի փոխարեն գրելով 1 միլիոն: Իրականում երևանյան մետրոն կառուցելու հիմնավորումը դա չի եղել:

Արտո (Հարություն) Չաքմաքչյան` քանդակագործ, նկարիչ, արվեստագետ, պարզապես հայ մարդ, ով ապրելով ու ստեղծագործելով Կանադայում` շարունակում է արմատներով ամուր կապված մնալ իր հողին ու ստեղծագործությունների մեջ հավատարմորեն իր ժողովրդից ու բնօրրանից վերցրած սնունդի կնիքն է թողնում` մարդկայինի սահմանները միաձուլելով հայրենի եզերքի կարոտին:

Այս օրերին պետական սահմանին լարվածությունը որոշ չափով թուլացել է: Իհարկե չի կարելի ասել, թե անդորր է, բայց փաստ է նաև, որ չկան իրար հաջորդող դիվերսիաներ՝ այն, ինչի ականատեսը եղանք հունվարին: Եթե ընդունելու լինենք այն տեսակետը, թե հունվարյան լարվածության պատճառներից մեկը Բաքվի ցանկությունն էր ռևանշի դիմել անցյալ տարվա օգոստոսյան ջարդի դիմաց, ապա փաստ է, որ ռևանշը ձախողվեց՝ վերածվելով նոր ջարդի: […]

Նրա ապրած կյանքը մեծագույն սխրանք էր: Մեծ գիտնականի կյանքում թերևս չի եղել այնպիսի շրջան, որ հիշարժան ու խռովահույզ դեպքերով համեմված չլիներ: Շատ դառնություններ է տեսել իր կյանքում հայ գիտնականը, մեծ նեղություններ կրել, սակայն միշտ իր համառ աշխատանքի և բարի սրտի շնորհիվ կարողացել է արժանապատվորեն դուրս գալ բոլոր այդ փորձություններից: Թեև կրած յուրաքանչյուր դառնությունը չի պակասեցրել […]

Վերջին տարիներին քննարկումների ու վեճերի առարկա դարձած «Դվին» հյուրանոցում այսօր շինարարական եռուզեռ է. շենքում վերափոխման, ավելի ճիշտ՝ դեռ քանդման աշխատանքներ են ընթանում, չնայած նրան, որ ապագա ամբողջական կառույցի էսքիզային նախագիծն անգամ չի էլ հաստատվել իրավասու կառույցի ու մասնագետների կողմից Առայժմ միայն շենքի քանդման ու շինարարության թույտվությունն է տրվել: Բայց կառուցապատողը շտապել է հանրությանն ի տես […]

Ֆաթիհ Աքինը մերօրյա եվրոպական կինոյի վառ արտահայտված անհատականություններից մեկն է, որի ֆիլմերը բարձր են գնահատվել հեղինակավոր մի շարք փառատոներում և ունեն իրենց հանդիսատեսը: «Սպին» Ֆաթիհ Աքինի ամենաթույլ ֆիլմն է: XX դարի մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս չեն դատապարտել աշխարհի թելադրող երկրները, և համառորեն հերքվում է իրագործողի՝ Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված […]
Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է 40 օր: Նրանց տան դիմաց հավաքված հարազատները, գյումրեցիները միասին գնացին Գյումրիի գերեզմանատուն, որտեղ կայացավ Ավետիսյանների քառասունքի հոգեհանգստյան կարգը: Ներկա էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե և […]

Ազգ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսելով նախագահ Սարգսյանի կողմից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու փաստի մասին, գրում է. <Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով>:

Հույս կար, թե ԲՀԿ-ն ի զորու կլինի քաղաքական դաշտում ձևավորել ընդդիմադիր բևեռ, մինչդեռ, ապացուցեց, որ այդ դերակատարումն իր ուժերից վեր է, որ լինելով օլիգարխիկ կուսակցություն անկարող է քաղաքական ուժին վայել դեր ստանձնել: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս կուսակցությանը, հարցին քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը պատասխանեց. : Ըստ Ազատ Արշակյանի, այսօր տեղի է ունենում ԲՀԿ-ի ինքնաքայքայման գործընթաց: […]





