Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու: Սոարեշը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Ղարաբաղի կարգավորման համաձայնագիրը սեղանին է, եւ քաղաքական կամք է պետք այն կյանքի կոչելու համար:
ԼՂ Հանրապետություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Սիրելի կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք արժանի եք մեծ գնահատանքի ու խոնարհումի: Ձեր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ եք պահում ընտանեկան օջախի կրակը, պահպանում ու զարգացնում ազգային արժեքներն ու […]
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Հրանուշ Հակոբյանին մարտի 5-ին ընդունել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հանդիպմանը քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր: Սփյուռքի նախարարությունը մտադիր է Արցախն ընդգրկել իր բոլոր միջոցառումներում: Դրանցից նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորում է Արցախի մասնակցությունը «Արի տուն» ծրագրին: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և […]
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ 80-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը աղետալի վիճակում էր գտնվում. Ադրբեջանի իշխանությունները բացարձակ ուշադրություն չէին դարձնում իր կազմում ինքնավարության կարգավիճակ ունեցող մարզին, ոչինչ չէին անում բնակչության ծայրաստիճան վատ վիճակն ինչ-որ կերպ բարելավելու համար։ «Իրականում իրավիճակը Ղարաբաղում անտանելի էր, և իշխանությունները դրան որևէ ուշադրություն […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել է հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Արցախի դերը համայն հայության համախմբման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների […]
Մարտի 5-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նրան ուղեկցող անձանց: Ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք համակողմանի կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը` ԱԺ նախագահը հանդիպմանը նշեց, որ հայ ժողովրդի եռամիասնության ապահովման այդ գործընթացում կարևորվում է նախարարության ներկայացուցչական պատվիրակության ծրագրային այցն Արցախ։ Խորհրդարանի նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդն […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բաղապշին` Վլադիսլավ Արձինբայի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Աբխազիան եւ նրա ժողովուրդը ծանր կորուստ կրեցին: Կյանքից հեռացավ Աբխազիայի Հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Գրիգորիի Արձինբան: Վլադիսլավ Արձինբան կանգնած է եղել Աբխազիայի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, գլխավորել է նրա պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկը: Նրա ղեկավարությամբ Աբխազիան […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանտարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաեւ եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ ծանոթացել ուսման պայմաններին: Շրջկենտրոնից Նախագահը ուղեւորվել է Մեծ Շեն գյուղ: Այնտեղ Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել է գյուղում […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ. -Պարոն Աթանեսյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն մեկ անգամ ևս փորձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Նա երեկ հայտարարել է, որ երեք օրում արձանագրությունները կարող են վավերացնել, սահմանը բացել, սակայն երեք ամիս հետո Ղարաբաղի խնդիրը առաջ […]
«Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետև նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այդ երևույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի։ Կարծում եմ, […]




