Հայաստանի արտգործնախարարի տեղակալ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. – Պարոն Քոչարյան, 20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանումները: Ելնելով այսօր ստեղծված իրավիճակից` ինչպիսի գնահատական կտաք այդ ոճրագործությանը: Պատասխան. – Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած ուժային եւ […]
Ադրբեջան
Ոչ մի հայի համար գաղտնիք չէ, որ երևանաբնակ ադրբեջանցիները այստեղ իրենց շատ լավ են զգացել հայերի հետ, որոնք նրանց ոչ միայն չեն վնասել, այլև օգնել են ինչով կարող են: Իրենք Հայաստանում երբեք իրենց օտար չեն զգացել. հայերն այդպիսի ժողովուրդ են… Նույնն է ասում իմ նախկին ադրբեջանցի հարևանը` Էլդարը, որը 89-ին տեղափոխվեց Բաքու ու երբեմն-երբեմն զանգահարում […]
Freedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը ժողովրդավարության և քաղաքական իրավունքների բնագավառում աշխարհում տիրող իրավիճակի մասին: Կազմակերպությունը գտնում է, որ ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհում վատթարացել է, և անցնող տարին համարվում է այդ ոլորտում անկման ամենաերկարատև ժամանակաշրջանը: Անկում է արձանագրվել, առաջին հերթին Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և ԱՊՀ երկրներում: Ըստ Freedom […]
Բաքվի զանգվածային ջարդերից մազապուրծ ողջ մնացածների հիշողության մեջ միշտ թարմ կմնա այն զարհուրելի կոտորածը, որ խուժանի միջոցով իրականացրեց Ադրբեջանը Բաքվի հայության նկատմամբ: Այդ օրերին իրենց տեսածն ու ապրածն են ներկայացնում Էդիտա Արուտյունովան և Էլյանորա Ավանեսովան: «Մեր ընտանիքի գլխին այդ փորձանքը եկավ 1989-ի դեկտմբերի 25-26-ին, – պատմում է Էդիտա Արուտյունովան: Քանի որ մենք հնարավորություն չունեինք փախչելու, […]
Բաքվի ջարդերից ացել է 20 տարի: Ողբերգությունն ապրած ականատեսները պատմում են իրողությունն ու փաստում` կատարվածը ցեղասպանություն էր: «Բաքվի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը համոզված է, որ աշխարհին կարող ենք ապացուցել Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության փաստը, եթե պետական մոտեցում ցուցաբերվի. «Հասարակական կազմակերպությունները չեն կարող միայնակ գործը գլուխ բերել: Մենք կարող ենք փաստեր, տվյալներ, ապացույցներ հավաքել, […]
Մեր զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը -Միայն 20-րդ դարում Բաքվում երեք անգամ հայկական ջարդեր են կազմակերպվել. 1905թ.,1918թ. և վերջինը՝ 20 տարի առաջ։ Ինչո՞ւ մինչ այժմ այդ ջարդերին, մասնավորապես վերջին ջարդերին, որևէ գնահատական չի տրվել։ -Առաջին խնդիրը, որը ծագում է տվյալ հարցի կապակցությամբ, այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի, որպեսզի Բաքվում […]
1990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները։ Ջարդերը շարունակվեցին մեկ շաբաթ` մինչև հունվարի 20-ին Խորհրդային զորքերը անկարգությունները ճնշելու համար մտան Բաքու։ Ջարդերի արդյունքում ավելի քան 200.հազ հայ բռնագաղթեց Հայաստան: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տալով կատարվածի գնահատականն ասաց. ««20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածն այլ բան […]
Հունվարի 11-ին Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում սկսվել է գիտությունների ակադեմիայի նախկին աշխատակից Միրսեյֆեդդին Մամեդովի դատավարությունը: Նա մեղադրվում է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ Ռաիլ Ռզաևի սպանության (2009թ. փետրվարի 11-ին) գործով սուտ տեղեկություններ հայտնելու համար: Musavat.com-ի համաձայն` Մ. Մամեդովը մեղադրվում է ոճրագործությանը 100-ից ավելի անմեղ մարդկանց մասնակից դարձնելու և թմրանյութերի […]
1990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի: 6 օրվա ընթացքում` 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքը վերածվեց սպանդանոցի: Տարբեր գնահատականներով` ադրբեջանցիները 120-300 հայ սպանեցին, տասնյակ հազարավորներ բռնության ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց պատմական բնակության վայրից (մինչև 1988 թ. Ադրբեջանում ապրում էր մոտ 480 հազար հայ, այդ թվում` […]
Ադրբեջանում պայքար է սկսվել ներիշխանական տարբեր խմբավորումների միջև, որոնք գլխավորում են ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն ու ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: Այս մասին գրում է «Ռեյտինգ» պարբերականը: Նշվում է, որ մի քանի ներիշխանական խմբավորումներ միավորվել են և պայքար են մղում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի դեմ: Մի քանի ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին […]




