Ադրբեջան

Դեկտեմբեր 28, 2009թ. 18:15

«Թրենդ Նյուզ» լրատվական գործակալության  փոխանցմամբ, Բաքվի նյարդավիրաբուժական հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հերթական զինծառայողը: Ադրբեջանական բանակի զինծառայող Քյամիլ Շեյհահմեդօղլու Ալիևը, որը զինվորական ծառայության էր զորակոչվել Զագատալի զինվորական կոմիսարիատից, նախօրեին հիվանդանոցում մահացել է` մի քանի օր շարունակ գտնվելով կոմայի մեջ: Նկատենք, որ ադրբեջանական բանակում մահացությունների դեպքերը գնալով լուրջ աճ են գրանցում: Իսկ պատճառները տարբեր են. ադրբեջանցի զինծառայողներին […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 17:18

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանին` բոլոր մակարդակներում և կիսում վերջինիս դիրքորոշումները: Պոլուխովը  տեղեկացրել է, թե թուրքական մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը վստահեցրել է, որ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի` հայ-թուրքական արձանագրությունները մեջլիսի կողմից չեն  վավերացվի: Պոլուխովը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները` տարածաշրջանային ու […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 17:17

«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն ընթացքի մեջ է, սակայն կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացի»: Այս մասին  ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել: Դա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Ադրբեջանցիները չպետք է հույսեր փայփայեն, որ Թուրքիան […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 14:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեկտեմբերի 25-ին ստորագրված հրամանով, ներում է շնորհվել  99 մարդու: Փաստաթղթի համաձայն, 89 մարդ վաղաժամ ազատ է արձակել: Երեք մարդու դեմ հարուցված քրեական գործը կարճվել է և ևս 6 մարդ ազատվել են տուգանք վճարելու վարչական տույժից: Մեկ կալանավորի ազատազրկման ժամկետը կիսվել է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը և եզրահանգում, […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 09:00

Երեկ` ուշ երեկոյան, Անկարայում  հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն և ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը։ Թուրքական մամուլի հաղորդմամբ, պարզ չէ, թե  ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, որովհետև այն ընթացել է փակ ռեժիմով, և լրատվամիջոցներին հնարավորություն […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 15:07

Ադրբեջանական «ԱզերԹաջ» լրատվական գործակալությունը մի զավեշտագիր է ուղարկել «Միր» միջպետական հեռուստաընկերությանը, որում դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ «Միր» հեռուստաընկերության պաշտոնական կայքում «Միր»-ի թղթակցի ծննդյան վայրը նշված է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետություն: Սրանց կարծիքով, նման տեղ և տեղանուն աշխարհում չկա: Ճիշտն ասած, այս կարգի հումոր վաղուց չէինք կարդացել: Ուրեմն, ԼՂՀ-ն իր կայացած նախագահական համակարգով, ընտրված Ազգային […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 12:40

Նախօրեին համացանցում հայտնվեց Խոջալուի մասին ադրբեջանական հերթական «ֆիլմը», որտեղ «հյուրասեր և խաղաղասեր» ադրբեջանցիները պատմում են Խոջալուի «ողբերգության» մասին: Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական «ֆիլմում» առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ և խեղաթյուրված փաստեր: Լկտի սուտ են Զորի Բալայանի «գրած» գրքից մեջբերումները:  Դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը, նշելով, որ ինքն […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 16:22

Ադրբեջանի նախագահը, չնայած իր երկիրը  հայտարարում է տարածաշրջանում տնտեսապես ամենահզորը,  իրականում, սակայն, Ադրբեջանում բնակչությունը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում: Երկրում մեծ չափերի հասնող ինքնասպանությունները նաև պայմանավորված են վատ ապրելակերպով ու մարդկանց ստորացված վիճակով: Դեկտեմբերի 21-ին Ղարաբաղյան պատերազմի վետերան Ֆիզուլի Ալիևը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը գտնվել է թե’ սոցիալական, թե’ […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 14:37

«Ադրբեջանում «փախստական» հասկացությունն ի սկզբանե այլ կերպ է բնորոշվել, քան այլ երկրներում: Ադրբեջանում այն շատ ավելի գործիք է կոպիտ և ցինիկ քաղաքականության»: Այդ մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը: Ինչպես նկատում է պարոն Սարյանը` պաշտոնական Բաքուն հիշում է փախստականներին դեպքից դեպք: Ինչպես հայտնի է, մինչ օրս […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 12:36

2008թ. ռուս-վրացական պատերազմը էապես փոխեց քաղաքական իրադրությունը կովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ դարձավ, որ ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքները ուժային ճանապարհով լուծելու բոլոր փորձերը դատապարտվում են և ստանում համարժեք ուժային հակադարձ: Օգոստոսյան պատերազմից դասեր քաղեցին նաև Ադրբեջանում. ճիշտ է, Ադրբեջանը չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու ցանկությունից, սակայն քաջ գիտակցում է, որ այդպիսի փորձերը կարող […]