Ադրբեջան

Հունվար 18, 2010թ. 16:30

Նախագահների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի:   Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային […]


Հունվար 18, 2010թ. 14:06

Բաքվի իրադարձությունների 20-ամյակին նվիրված համաժողովում Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ խորհրդային զորքերի կողմից 20 տարի առաջ Բաքվում իրականացրած գործողությունների կազմակերպման մեջ մեղքի մեծ բաժին ունեն Մոսկվայի հայկական լոբբին և Միխայիլ Գորբաչովի հայկական շրջապատը: Զարմանալին հոգևոր այս առաջնորդի կարճ հիշողությունն է, քանի որ նա չի հիշում, ավելի ճիշտ, չի ուզում հիշել, […]


Հունվար 16, 2010թ. 15:57

Հունվարի 18-ին, ժամը 10:30-ին  Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված բաց դաս կկազմակերպվի Երևանի թիվ 198 ավագ դպրոցում ( հասցե՝ Նոր Նորքի 9-րդ զանգված 5): Դասը  կվարեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 14:30

Ադրբեջանը ՌԴ պետակական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների վերաբերյալ, Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ուղարկել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատվիական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, ապա Ռուսաստանը դա պետք է ճանաչի»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Է. Պոլուխովի խոսքերով, բողոքի նոտայում […]


Հունվար 16, 2010թ. 12:23

Նախորդ դարում Բաքվում, հայության  հանդեպ իրականացված ջարդերի մասին պատմական ակնարկ է ներկացում պատմական գիտություների թեկնածու, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Նախ փաստեմ, որ 20-րդ դարասկզբին Բաքուն ռուսական և հայկական մշակութային կենտրոն էր: Վավերագրերում և փաստաթղթերում արձանագրված են  1905- 1906թթ, 1918թ. Բաքվում տեղի ունեցած կոտորածների մասին: Ըստ այդմ, կարող ենք նշել, որ Բաքուն երեք կոտորածների մայրաքաղաք […]


Հունվար 15, 2010թ. 20:09

Փետրվարի 12-14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար հրավիրվել է նաև Ադրբեջանի հավաքականը: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  առայժմ հայտնի չէ`  ադրբեջանցի ըմբիշները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք առաջնությանը, թե` ոչ: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 19:38

«Ադրբեջանը ցեղասպանությամբ է ծնունդ առել, այդ պետությունը ցեղասպանածին է: Այն էթնիկական զտումները որդեգրել է որպես քաղաքականություն», -այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նկատել է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքն այնքան մեծ էր, որ մարդկանց հանդեպ պատերազմից հետո այստեղ սկսվեց պատերազմ շիրիմների դեմ ու հիշեց այն, ինչ կատարվեց Ջուղայի հայկական խաչքարերի հետ: Նա […]


Հունվար 15, 2010թ. 18:40

Լրանում է Բաքվում հայերի ցեղասպանության 20 տարին. այս կապակցությամբ հայ լրագրողների հարցերին պատասխանել է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բերլինի Ազատ Համալսարանի (Freie Universitat Berlin) գիտաշխատող Տեսսա Հոֆմանը: – Տիկին Հոֆման, հայտնի է, որ 1990թ-ի հունվարի ջարդը Բաքվում հայերի էթնիկ զտումների վերջին ալիքն էր, զտումներ, որոնց սկիզբը դրվել էր դեռ 1905թ-ին: Այդ իսկ պատճառով Բաքուն հաճախ կոչում […]


Հունվար 15, 2010թ. 18:04

Այսօր Բաքվի «Նովոստի» մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետներ Ֆիկրետ Սադիխովը, Ռասիմ Աղաևը և Զարդուշտա Ալիզադեն քննարկել են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը, որը բնականբար կապվում է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի հետ։ Ինչպես հայտնի է, հունվարի 12-14-ը տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այցը Մոսկվա, հունվարի 13-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի այցը Երևան, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար […]


Հունվար 15, 2010թ. 18:00

Day.az կայքի փոխանցմամբ, իսլամական կոնֆերանս կազմակերպության երիտասարդական համաժողովը ծրագրում է աշխարհի 30 երկրների մայրաքաղաքներում փետրվարի 26-ին ակցիաներ կազմակերպել` «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչել տալու համար: Տեղի է ունենալու նաև հատուկ այդ միջոցառման համար գրված երգի շնորհանդես, որը կատարելու է ամերիկյան հայտնի ռոք երգիչ Թոմի Բլեքմենը: ArmAr.am