Ադրբեջան

Սեպտեմբեր 1, 2009թ. 17:17

Թուրքական հեռուստաալիքները անդրադարձել են Ադրբեջանի արձագանքին և տեղեկացրել, որ  այդ  արձանագրությունից անհանգստացած չեն: Ըստ դրանց,դա երկու պետությունների ներքին գործն է. Միաժամանակ հույս է հայտնվում, որ այն ի վնաս Ադրբեջանի չի լինի: Թուրքական կողմը հանգստացրել է իր փոքր եղբորը` հայտարարելով, որ ոչ մի գործընթաց առավել կարևոր չէ Ադրբեջանի բարեկամությունից:


Օգոստոս 31, 2009թ. 19:21

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը բավական լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարությանը: Մի կողմից պաշտոնական Անկարան ցանկանում է ինչ-որ եզրահանգման գալ Հայաստանի հետ` հույս ունենալով, որ այդ  կերպ Եվրոպային կներկայացնի Թուրքիայի`  հանդուրժողական պետություն լինելու «հերթական ապացույցը»: Մյուս կողմից, թուրքերի այդ տրամադրվածությունը լուրջ քննադատության է արժանանում Ադրբեջանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս […]


Օգոստոս 31, 2009թ. 15:01

Շուտով Թուրքմենստանը Կասպից ծովում կստեղծի ռազմածովային բազաներ: Այդ մասին երկրի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է նախագահ Գուրբանգուլ Բերդըմուհամեդովը: Նա նշել է, որ ցամաքային սահմանից բացի Թուրքմենստանն ունի նաև ընդարձակ ծովային սահման: «Այդ կապակցությամբ ներկայումս իմ հանձնարարականով իրականացվում են ծովային սահմանի և մեր երկրի կասպյան ափի պաշտպանության հատուկ աշխատանքներ, որոնք կպաշտպանեն մեզ` այլոց […]


Օգոստոս 27, 2009թ. 18:45

Ի պատասխան Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր. «Այսօր մեր բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ագրեսիայի: Կարող ենք ոչ միայն կազմակերպել պաշտպանությունը, այլև կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ` հարձակում, հակահարձակում, որպեսզի դաժան պատերազմից մեր խաղաղ բնակչությանը հեռու պահենք»: Պաշտպանության նախարարը նաև  ասել էր` պատերազմական գործողություն իրականացնել ցանկացողը անում է` […]


Օգոստոս 26, 2009թ. 17:22

Սույն թվականի սեպտեմբերի վերջերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹՊԽՎ) առաջին նիստը, որի ընթացքում հնարավոր է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկում: Այդ մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Միլի մեջլիսի պատգամավոր, ԹՊԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Նիզամի Ջաֆարովը: Նրա խոսքերի համաձայն` Խորհրդարանական վեհաժողովի օրակարգը դեռևս պետք է ճշգրտվի կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ, սակայն Ադրբեջանն ամեն […]


Օգոստոս 22, 2009թ. 10:50

Վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքում առավել հաճախ են քննարկվում Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանում բնակվող ադրբեջանցիների խնդիրները: Ելնելով Վրաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների «պահանջներից»` իր հայրենակիցներին վերաբերող հարցերը ադրբեջանական կողմը բարձրացնում է   հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների մակարդակով: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի բնակչությունը զրկված է անգամ Եվրատեսիլի մրցույթում իր նախընտրած երգի օգտին քվեարկելու իրավունքից, […]


Օգոստոս 19, 2009թ. 13:52

Վրաստանի կառավարությունը դիմել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը` այդ երկրի հետ ԱՊՀ քարտուղարության միջոցով ձեռք բերված պայմանագրերը պահպանելու ցանկությամբ: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Նրա խոսքերով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել և վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման», – նշել է […]


Օգոստոս 19, 2009թ. 12:30

«Դուք հայերին տվել եք ձեր ձայն» խորագրի ներքո թուրքական «Հյուրիեթ» թերթն անդրադառնում է Ադրբեջանում այսօր մեծ աղմուկ բարձրացրած թեմայի` Եվրատեսիլ երաժշտական միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան, ջան» երգին կողմ քվերկած 43 ադրբեջանցիների հարցաքննությանը: Պարբերականը հղում անելով BBC-ին, փոխանցում է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը պարզել է քվերակած ադրբեջանցիների ինքնությունն ու դրա […]


Օգոստոս 18, 2009թ. 19:32

Ժամանակն է սանձել Ադրբեջանի հերթական ագրեսիան Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային քաղաքականության ծանրության կենտրոնը սահուն տեղափոխվում է Կասպյան ավազանի շուրջ: Armar.am կայքն արդեն անդրադարձել է Կասպից ծովի օգտակար հանածոների պատճառով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծագած հակամարտությանը: «Քյապազ» («Սարդար»), «Չիրագ» («Օսման») և «Ազերի» («Խազարա») նավթահանքերի պատճառով մերձափնյա այդ երկու պետությունները փաստորեն կանգնել են […]


Օգոստոս 18, 2009թ. 16:47

Որքա՞ն կարելի է ստել Գրեթե ամեն օր ադրբեջանական կայքերը հեղեղված են ապատեղեկատվությամբ, թե իբր` ղարաբաղյան ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են և կրակ բաց արել իրենց զինուժի ուղղությամբ: Տպավորությունն այնպիսին է, թե հակահայկական տեղեկատվություն քարոզող ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ հրահանգված է` լույսը բացվելուն պես, բազմաթիվ կեղծիքների շարքում, պարբերաբար շրջանառել նաև այս սուտը: Վերջին նման կեղծիքը տարածել էր […]