Տարածաշրջան

Մարտ 1, 2010թ. 16:40

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզյուրգերգինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ի չիք կդրաձնի հայ-թուրքական կարգավորման համար գործադրված ջանքերը, եթե քվեարկությամբ ընդունի Հայոց ցեղասպանության բանաձև: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը: Օզյուրգերգինը նշել է, որ իրենք ցավով են ընդունել նշյալ բանաձևի` մարտի […]


Մարտ 1, 2010թ. 16:00

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, իր եգիպտացի գործընկերոջ հրավերով, երկօրյա այցով կժամանի Կահիրե Թուրքիայի ԱԳ նախարար  Ահմեդ Դավութօղլուն, իր եգիպտացի  գործընկերոջ հրավերով,  երկօրյա այցով կժամանի Կահիրե: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա երկրորդ նախարարական մակարդակի հանդիպման տեսքով, որն իրականացվում է թուրք-եգիպտական ռազմավարական երկխոսության […]


Մարտ 1, 2010թ. 15:50

Ինչպես տեղեկացրել ենք, թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել […]


Մարտ 1, 2010թ. 14:50

Իրանի  հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են «Արեւմտյան Ադրբեջան նահանգի ընդհատակյա ահաբեկչական վահաբիստական խմբավորման» մի քանի անդամներ: Իրանական մամուլի  հաղորդման համաձայն, Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է. «Անհանգստացած հասարակության կողմից մի քանի բողոք ստանալուց հետո վտանգավոր քրեական տարրերի խումբը բացահայտվել, ձերբակալվել եւ հանձնվել է դատական իշխանություններին»: Տարածված հայտարարության մեջ չի նշվում ձերբակալվածների քանակի մասին, սակայն նշվում է, […]


Մարտ 1, 2010թ. 11:16

Վերջին շրջանում Թուրքայի վարչապետը Ռ. Էրդողանը դատարական ատյաններում ժամանակ առ ժամանակ ստիպված է պաշտպանել իր կամ իր կնոջ պատիվը։ Թուրքիայի վարչապետը հիմա էլ դատական նոր գործընթացի մեջ է մտնել՝ իր արժանապատվությունը պաշտպանելուն համար։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բալիքեշիրի զինվորական դիրքերից մեկում, գիշերային հերթապահության ժամանակ որպես նշանաբան հնչել է այսպիսի արտահայտություն`  «Վարչապետը սրիկա է»։ Այս գործով որպես […]


Մարտ 1, 2010թ. 10:37

Հարցազրույց Կարեն Վրթանեսյանի հետ – Փետրվարն ավանդաբար հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի սրման ժամանակաշրջան է։ Ի՞նչ կասեք այս տարվա իրադարձությունների մասին։ -Այս տարին էլ բացառություն չէ։ Վերջին օրերին թե´ ԶԼՄ-ներում, թե´ համացանցային ֆորումներում ու բլոգերում, զանազան սոցիալական ցանցերում դիմակայությունը թեժացել է։ Պատկերը հետևյալն է. շատ հայեր՝ խիստ վրդովվելով տեղեկատվական դաշտում ադրբեջանական կողմի սադրանքներից, փորձում են արդարանալ, «աշխարհին» […]


Մարտ 1, 2010թ. 10:20

Երեկ թուրքական  լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետ Էրդողանին հարց են ուղղել` Միացյալ  Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող  բանաձևի ընդունման վերաբերյալ: Թուրքիայի վարչապետն ի պատասխան լրագրողների հացին` ասել է, որ բանաձևի ընդունումը հարված կհասցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: ArmAr.am


Մարտ 1, 2010թ. 10:00

Երեկ հրավիրված նիստում Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոսել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից  առաջարկված սահմանադրական  փոփոխությունների մասին: Վարչապետն ասել է, թե դրանք միտված են դժվարացնեն քաղաքական կուսակցությունների գործունեության արգելումը Թուրքիայում: Ի դեպ, կիրակի օրը քաղաքական հեղաշրջումներին` «Ոչ» ասելու նպատակով, հազարավոր մարդիկ բողոքի ցույցերով դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ: Թուրքիայում բարձրաստիճան տասնյակ զինվորականների ձերբակալություններից […]


Մարտ 1, 2010թ. 09:00

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս»  հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: Վրաստանի […]


Փետրվար 27, 2010թ. 17:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հույս է հայտնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, որոնք առանձնապես ցանկություն չունեն Իրանի նկատմամբ մեծացնել ճնշումը: Իսկ թե որքանո՞վ դա կլինի հնարավոր, կանցլերն ասել է, թե այն պարզ կդառնա միայն եկող շաբաթների ընթացքում: Նրա խոսքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցների […]