Տարածաշրջան

Փետրվար 26, 2010թ. 15:28

Այսուհետև մենք ադրբեջանցի «պատմաբաններին»  պետք է վերանվանենք պատմագողեր, քանի որ նրանց սրբազան առաքելությունը Հայաստանի պատմությունը կողոպտելն է: Սրանց «աշխատություններին», հրապարակումներին, դիտարկումներին ծանոթանալուց հետո համոզվում ես, որ այդ մարդիկ գողությունից բացի, տառացիորեն ոչ մի բանով չեն զբաղվում: Մեզ` հայերիս համար և պատճառն է հասկանալի, և նպատակը: Պատճառը 100-150 տարվա եղած-չեղած պատմությունն է, նպատակը` հնադարից եկող պատմություն […]


Փետրվար 26, 2010թ. 14:35

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սումգայիթյան Ցեղասպանության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքում սկսվեց այն, ինչ սերունդներն հիշելու են իբրև հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն: Այդ երկրի քաղաքական իշխանության բացարձակ աջակցությամբ և պատվերով ազերի վայրագ ամբոխը հարձակվեց խաղաղ ապրող […]


Փետրվար 26, 2010թ. 13:34

Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Հասան Ջեմալը «Ես ձեր խելքի վրա եմ զարմանում, խելքի» հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացնում այն երկու իրողությունների միջև, թե երբ են Թուրքիայում ասում «Այս երկրում իրավունքներ չկան, զուլում է» և երբ են լռում այդ մասին: Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, այդ երկրում առկա համատարած անիրավության, իրավունքների ոտնահարման հանգամանքը` «զուլումը», […]


Փետրվար 26, 2010թ. 13:20

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցիներից բաղկացած կազմակերպված հանցագործ խումբ, որը, Луганск.proUA.com-ի փոխանցմամբ, «մասնագիտացել է» բնակարանային գողությունների ասպարեզում: Հանցագործների մոտից առգրավվել են հափշտակված ոսկյա զարդեր և թանկարժեք այլ իրեր, որոնք դարձել են իրեղեն ապացույցներ: ArmAr.am


Փետրվար 26, 2010թ. 12:45

Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Այս իրողությունը հերթական անգամ իրարանցում է ստեղծել թուրքական քաղաքական շրջանակներում։ Թուրքիան ԱՄՆ դեմ լայնածավալ հարձակում է սկսել մի քանի ուղղություններով։ Այս քննարկումը խոչընդոտելու համար ԱՄՆ է գործուղղվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունը, […]


Փետրվար 26, 2010թ. 12:20

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է շրջանառվող այն տեղեկությունը, որ մարտի 1-ից կբացվի Վերին Լարսի անցակետը։ Շվեյցարիայի միջնորդությամբ` վերջապես Վրաստանն ու Ռուսաստանը այս շատ կարևոր խնդրի շուրջ եկել են համաձայնության։ «Մարտի 1-ին նախատեսվում է պաշտոնապես բացել անցակետը։ Այն այսօր արդեն պատրաստ է աշխատանքին»,- տեղեկացրել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։ Վրաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռուս-վրացական սահմանային այս […]


Փետրվար 26, 2010թ. 11:23

Միացյալ Նահանգների  հունական լոբբիստական ուժերը բողոքի ձայն են բարձրացրել Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեյմս Ջեֆրիի` վերջերս թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում հնչեցրած մտքերի համար: «Sabah»-ի տեղեկացմամբ` Ամերկայի «Helen» ինստիտուտը նամակ է գրել նախագահ Օբամային` դեսպան Ջեֆրիին Անկարայից հետ կանչելու պահանջով: Կիպրական հարցի վերաբերյալ «Sabah» թերթում հրապարակված ԱՄՆ դեսպանի խոսքերը քննարկվել են նույնիսկ ԱՄՆ […]


Փետրվար 26, 2010թ. 10:35

Փետրվարի 25-ին Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւ կուսակցության այլ անդամներ ցույցեր են կազմակերպել  Իգդիր ու Բայազետ քաղաքներում: Նրանք իրենց ելույթներում խստորեն քննադատել են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական քաղաքականությունը: Իգդիր այցելելու նրանց հիմնական նպատակը եղել է թուրք ոստիկանների կողմից ձերբակալված Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին աջակցություն հայտնելը: «Քվեարկությամբ ընտրվածների հանդեպ […]


Փետրվար 26, 2010թ. 09:30

1988-ի փետրվարը  արցախյան ազատագրական պայքարի տարեգրության  մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: Քսանմեկ տարի առաջ` այս օրը, նոր ուրվագծվող ղարաբաղյան շարժումը ճնշելու նպատակով Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, պետական հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ կազմակերպվեցին և իրագործվեցին հայ բնակչության ջարդեր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ազգությամբ հայեր են: […]


Փետրվար 25, 2010թ. 20:33

Թուրքիայի նախագահի նստավայրում այսօր 3 ժամ տեւած Գյուլ-Էրդողան-Բաշբուղ հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` քննարկվել է բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների հարցը եւ նշվել է, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի ու օրենքների համաձայն։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը լրագրողներին կարճ պատասխանել է, թե «հանդիպումը բավականին լավ է անցել»: ArmAr.am