Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»: Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին` «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել […]
Տարածաշրջան
Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»: Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է: Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն […]
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Լատինական Ամերիկա, ներառյալ նաև Բրազիլիա: ԱՄՆ պետքարտուղարը փորձելու է ձեռք բերել այդ երկրների աջակցությունը Իրանի միջուկային նկրտումների դեմ պայքարում, մասնավորապես, ստանալ նրանց համաձայնությունը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում: ArmAr.am
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիև մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Կիև ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի […]
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը ասել է. «Թուրքիային չի հետաքրքրում` Հայաստանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, քանի որ արդեն հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում»: Դեսպանը նաև անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մարտի 1-ին սպասվող քննարկմանը: Նա հայտարարել է. «Ամերիկացի օրենսդիրներն իրենց գործով չեն […]
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը ևս 15 տարի սպասել չի կարող: «Այսուհետ խոսքը զինվորականներինն է,- փետրվարի 25-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այս մասին տեղեկացնում են տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Եթե օկուպանտ Հայաստանը չազատի մեր տարածքները` Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայտարարել է Աբիեւը: Տեղեկացնենք, որ […]
Միացյալ նահանգները աստիճանաբար մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա` ստիպելով Թուրքիային աջակցել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Բրիտանական Financial Times-ը գրելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անհանգստությունների մասին, մատնացույց է անում, որ Թուրքիան շարունակում է պահպահել իր կարծիքը պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Թերթը կարեւորում է Թուրքիայի դերը, քանի որ այն ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է եւ ՆԱՏՕ […]
ArmAr.am-ի հարցերին պատասխանում է xocali.net կայքի համահեղինակ, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը – Ադրբեջանը իր հերթական վայնասունն է բարձրացրել, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի մասին: Հակիրճ կարո՞ղ եք ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992-ին Խոջալուում: -Եթե լինենք հակիրճ, ապա տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարված միտումնավոր քայլ, որի հետեւանքով Խոջալուի խաղաղ բնակչությունը հայտնվեց պատերազմական գործողությունների […]
Անդրադառնալով Խոջալուում տեղի ունեցած դեպքերին` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ցեղասպանություն գործած պետություններն՝ իրենց գործածի պատասխանատվությունից խուսափելու համար ուրիշների վրա են փորձում նույն ահավոր ոճրագործության խարանը փոխանցել։ «Բայց տվյալ դեպքում ակնհայտ է, թե ինչ տեղի ունեցավ Խոջալուում, երբ սեփական երկրի իշխանությունն՝ ընդդիմության հետ ունեցած խնդիրների պատճառով մատաղացու դարձրեց քաղաքացիական բնակչությունը։ Դա վերագրել Հայաստանին […]
Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMED) փոխնախագահ Սավաշ Էղիլմեզը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են Խոջալուի կոտորածի մասին պատմող հայտարարություն, խտասկավառակ և էլեկտրոնային նամակներ ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներին: Էղիլմեզը Խոջալուի ողբերգության պատասխանատվությունը նախ բարդել է հայերի վրա, ապա լկտիաբար աղաղակել, թե հայերից անհրաժեշտ է պահանջել նյութական […]




