Վերջին շրջանում հաճախացել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներն այն մասին, թե` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում չի հայտնվել: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ումիթ Բոյների հետ հանդիպման ժամանակ դարձյալ նման հայտարարություն է արել: Ի դեպ, Ումիթ Բոյների դիտարկմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնել է: Սակայն վերջինիս հետ համակարծիք չլինելով, Դավութօղլուն […]
Տարածաշրջան
Հատված անկախ փորձագետ Իլհամ Շաբանի`REGNUM գործակալությանը տված հարցազրույցից. «Այս տարվա սկիզբը նշանավորվեց կլիմայական բարդ պայմաններով և էներգետիկ այնպիսի խնդիրներով, որոնց չէր հանդիպել Ադրբեջանի բնակչությունը վերջին 3-4 տարիներին: Մենք վաղուց արդեն սովորել ենք, որ երկրի հարավում, հյուսիսում և արևմուտքում էլեկտրաէներգիայի անջատումները կրեն պարբերական բնույթ: Բայց այս անգամ եղան ոչ թե ծրագրված անջատումներ, այլ լուրջ վթարներ, ընդ […]
Թուրքական «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լոգօղլուն ասել է, որ եթե հայ-թուրքական բանակցությունները մտնեն փակուղի, ապա Միացյալ Նահանգներում «հայերը լուրջ աշխատանք կտանեն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: Ըստ նախկին դեսպանի, հայության մի հատվածը կփորձի ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հստակ հայտարարություն անել, իսկ մյուսը՝ աշխատանք կտանի Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձևը վավերացնելու ուղղությամբ: Նա […]
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության ղեկավար խորհրդի նիստից հետո հանդես է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունը դատապարտող հաղորդագրությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Ի դեպ` նշված կուսակցությունը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևն է հանդիսանում: «ԱՇԿ» առաջնորդի գնահատմամբ` Թուրքիան առաջիկայում ապրելու […]
Այսօր Թուրքիայի նախագահն ու վարչապետը հանդիպելու են Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի «բանակի և կառավարության միջև եղած լարվածությունը թուլացնեն». Տեղեկացնում է Reuters-ը: Հիշեցնենք, որ թուրքական բանակի 7 բարձրաստիճան սպաներ մեղադրվել են երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Ձերբակալվել են 50 բարձրաստիճան սպաներ: Օրակարգում կարող է հայտնվել համազգային արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի` ԵՄ մտնելու […]
1992 թվականի 25-26 փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանական բանակը ազատագրեց ադրբեջանական բանակի հիմնական հենակետերից մեկը հանդիսացող Խոջալուն: ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակը պատրաստվող օպերացիայի մասին նախապես տեղեկացրել էր ադրբեջանական իշխանություններին և միջանցք թողեց խաղաղ բնակչության էվակուացման համար: Սակայն, միջանցքի վերջում` Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից վերահսկվող տարածքում, Խոջալուն լքած խաղաղ բնակիչներին կրակի տարափով «դիմավորում» են ադրբեջանական բանակի մարտիկները: Մինչդեռ առ […]
«Այսօր ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Խաջալուի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու համար, որպեզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթի ողբերգական դեպքերից»,- այսօր ասել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նկատել է, որ ադրբեջանցիներն իրենց կեղծ քարոզչությունը ազդեցիկ դարձնելու նպատակով օգտագործում են տարբեր միջոցներ, օրինակ, զոհված երեխաների լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք ոչ մի առնչություն չունեն Խոջալուի հետ: […]
ՀՀ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից անընդմեջ հայտարարություններ են հնչում, որ առանց Արցախի հարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի։ «Եթե նման կարծիք է արտահայտում երկրի վարչապետը, ԱԳ նախարարը, գենշտաբի ղեկավարը, ուստի նրանք […]
Թուրքիայի ներքաղաքական լարվածությանը նոր լիցք է հաղորդել զինված ուժերի Գլխավոր շտաբում նախօրեին գումարված արտակարգ ժողովը, որին մասնակցել են թուրքական բանակի բոլոր գեներալները` 14 բանակի գեներալ և մեկ ծովակալ: Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում զետեղված համառոտ հաղորդագրությունն ընդամենը տեղեկացնում է այդ ժողովի կազմակերպման մասին: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում: Սակայն թուրքական «Sonsayfa» լրատվական ծառայությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական […]
Մեր զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը -Պարոն Հարությունյան, Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա տարածաշրջանում 2-րդ հայկական հանրապետության ստեղծումը։ Այսինքն՝ թույլ չեն տա միջազգային հանրության կողմից Արցախը որպես ինքնավար, ինչքնուրույն երկիր ընդունելուն և բոլոր քայլերը կանեն այդ ճանապարհը փակելու համար։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ։ -Դա Ալիևի […]




