Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի: Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, […]
Տարածաշրջան
Հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանն այսօր ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծման հետաձգումն անընդհատ լարվածության մեջ է պահում հայ-վրացական հարաբերությունները: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայ բնակչությունը հիմնականում բարձրաձայնում է լեզվի կարգավիճակի, եկեղեցիների և հայ ակտիվիստների դեմ իրականացվող հալածանքների հարցերը, այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախքում գոյություն ունեն շատ այլ խնդիրներ ևս` կրթության, առողջապահության, բնակչության զբաղվածության և այլ ոլորտներում: Եվ այս […]
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին Ստամբուլ կատարած այցի ընթացքում քննարկել են իրանական ուրանը Թուրքիայում հարստացնելու հնարավորության մասին: Դիվանագիտական աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Իրանի ղեկավարությունը համաձայնվել է համագործակցել Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Էլ-Բարադեին խորհուրդ է տվել պաշտոնական Թեհրանին հարստացնել […]
Թուրքիայի առողջապահության նախարարությունը կրկին պաշտոնապես հայտարարել է, թե երկրում խոզի գրիպի հետևանքով արդեն մահացության 30 դեպք է գրանցվել: Չնայած, Առողջապահության նախարարի հայտարարությանը, թե արդեն 80 հազ. մարդ պատվաստվել է խոզի գրիպի դեմ, սակայն A/H1N1 վիրուսն այդ երկրում հնարավոր չի լինում կանխարգելել: ArmAr.am Թուրքիա, խոզի գրիպ
Ստամբուլահայ լրագրող Սևակ Նշանյանը, ստիպված է եղել դիմել դատախազություն` մահվան սպառնալիքների ենթարկվելու բողոքով: Հոկտեմբերի 29-ից Սևակ Նշանյանը համացանցի միջոցով ավելի քան 400 նամակ է ստացել, որոնցում գրված է եղել, թե նա մահվան է դատապարտված: Դատախազություն դիմած հայազգի լրագրողը չի թաքցրել, որ այդ հեռահար սպառնալիքներն իրեն շատ անհանգստացրել են: Նա ասել է.«Այն, ինչ կատարվեց Հրանտ Դինքի […]
Ավերելու սովոր ձեռքը ընդունա՞կ է նորոգել Թուքիայի հայատյաց քաղաքականությունը չավարտվեց միայն 1915-ի Ցեղասպանության իրագործմամբ: Այն չսահմանափակվեց միայն հայության բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ: Թուրքական քաղաքականությունն ուղղվեց Արևմտյան Հայաստանում հայության հետքերն իսպառ ոչնչացնելուն: Ահա թե ինչու ֆիզիկական ոչնչացմանը հաջորդեց մշակութային Ցեղասպանությունը: Սկսվեց Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողների, եկեղեցիների համատարած ավերումը: Նման քաղաքականության հետևանքը եղավ այն, […]
Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտությունների թեկնածու Ինչպե՞ս են տարբեր ազգերի ներկայացուցիչներն ընկալել թուրքական էթնիկական հանրույթը տարբեր ժամանակներում: Համընկե՞լ են, արդյոք, այդ ընկալումները մեր` հայերիս ընկալումներին: Եվ այսպես. չնայած առկա առանձին բացառություններին, եվրոպացիների շրջանում թուրքերի հանդեպ պատկերացումները ևս ամենևին զերծ չեն արհամարհանք պարունակող ագրեսիվ հետերոստերեոտիպից: Հետերոստերեոտիպ ասելով` մենք ի նկատի ունենք այլ ազգերի մասին տվյալ ազգի մոտ […]
Նոյեմբերի 10-ին Թուրքիայի մեջլիսը քննարկելու է երկրում սպասվող Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը: Արդեն հայտնի է դարձել, որ այն կիրականացվի երկու ուղղությամբ. Թուրքիայի մեջլիսը նախ կոչով կդիմի քուրդ զինյալներին` պահանջելով` հանձնվել, ապա կհայտարարի` երկրի ժողովրդավարությանն ուղղված գործընթացի արագացման մասին: Առաջնային կետերից է քրդական լեզվի կիրառման թույլտվությունը: Այսինքն`տեղանուները, որոնք նախկինում քրդական անվանում են ունեցել, կրկին կվերանվանվեն հին քրդական […]
«Ճանաչիր թշնամուդ` նրա կողմից եկող հարվածներին նախապես հակահարված տալու համար»: Այդ սկզբունքը կիրառելի է նաև տեղեկատվական դաշտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին` Ադրբեջանը, տեղեկատվական դաշտում հստակ մարտավարություն է կիրառում, և հիմնական թիրախը հենց մենք ենք: «Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում ազդեցության երեք հիմնական ուղղություններով», -պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: […]
Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը Թեհրանից ուղիղ եթերով հարցազրույց է տվել թուրքական TRT և NTV հեռուստաալիքներին: Ահմեդինեջադը, պատասխանելով լրատվամիջոցներին ուղղած հարցերին, ասել է, որ միջազգային ասպարեզում հաստատվել են նոր հարաբերություններ ու պայմաններ, որ իրողությունը թևակոխել է մարդասիրական, մշակութային ու բարոյականության դաշտ: Ըստ նրա, այժմ հարաբերությունների զարգացում է սպասվում հիմնականում այն երկրների միջև, որոնք ունեն մշակութային և […]




