Որքանո՞վ են Թուրքիայում ոտնահարվում ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս հարցի ճշտման նպատակով Թուրքիա են այցելել Եվրոպայի խորհրդի իրավաբանական հանձնախմբի անդամները: Եվրոպացի դիտորդներն այցելել են նաև Ստամբուլի Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Հյուրերի թվում են եղել Ավստրիայի և Եվրոպայի իրավաբանական հաստատությունից` Քրիստոֆ Կրապենվարթերը, Նորվեգիայի Օսլոյի համալսարանի սահմանադրական իրավագիտության բաժնից` Ֆրեդերիկ Սեժերսթեդը և […]
Տարածաշրջան
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն արձանագրել են Ադրբեջանում ազատ խոսքի սահմանափակման ևս մի դեպք: Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեաս Հերկելն ու Քրիստոֆ Շտրասսերը իրենց անհանգստությունն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլլիին ազատազրկման դատապարտելու կապակցությամբ: «Այս փաստը հանդիսանում է հերթական հարված Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքին և լուրջ խոչընդոտ երկրի ժողովրդավարացման ուղում: Անիրավական մեղադրանքներ, հետաքննության թափանցիկության […]
Շվեյցարիայի դատարանը մերժել է Թուրքիայի կառավարության պահանջը` իրեն հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Աբդուլքադիր Այհանին: Տեղեկացնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը դեռևս 2007-ին Այհանին տվել էր քաղաքական ապաստարան: Մինչ օրս Շվեյցարիայի կառավարությունը չի ընդունել իր վերջնական որոշումը` Թուրքիայի կառավարության պահանջի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ, այն կկայացվի հաջորդ շաբաթ: Իսկ մինչ այդ, Այհանի փաստաբանները կարծում են, որ հավանականությունը մեծ […]
Թուրքական «Միլիեթ» թերթի միջազգային բաժնի խմբագիր Կադրի Գյուրսելը իր «Ղարաբաղը մոռանալն ադրբեջանցիների օգտին է» հոդվածում գրում է. «Ադրբեջանը ոչ դիվանագիտական ճանապարհով, ոչ տնտեսական շրջափակմամբ, ոչ պատերազմի միջոցով չի կարող Ղարաբաղը կրկին իր իշխանության տակ վերցնել: Հնարավոր չէ այդ բանը կանխատեսել նաև ապագայում»: Թուրք լրագրողի կարծիքով, պաշտոնական Բաքուն մշտական ռազմատենչ հայտարարություններով և կոշտ դիրքորոշմամբ երբեք արդյունքի […]
Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու շուրջ բանավեճերը Թուրքիայում շարունակվում են: Ինչպես արդեն հայտնի է, հիմնական տարաձայնությունները վերաբերում են քրդերին տրվող իրավունքներին: Այդ առիթով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առնչը այցելել է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքը, որտեղ հայտարարել է, որ այս փաստաթղթի ընդունումը կառավարության համար կենսական նշանակություն ունի: Ըստ թուրք պաշտոնյայի, նոր բարեփոխումները կնպաստեն երկրում մի շարք խնդիրների լուծմանը: Առնչը ասել […]
Նոյեմբերի 11–ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով, որոնք նվիրված էին ԱԽ-ի կողմից այս կարևորագույն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասնամյակին։ Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ քննարկումները շարունակվել են մինչ […]
Թուրքիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ծեծկռտուքից հետո Մեջլիսը որոշում է ընդունել` քրդական հարցերին վերաբերող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացնել համընդհանուր խորհրդարանական քննարկման: Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը չի վնասի երկրի ազգային շահերին: Ըստ նրա, փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում ձերբազատվել մի շարք խնդիրներից: Տեղեկացնենք, որ համընդհանուր քննարկման ընթացքում […]
Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է կանխավճարը, ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Այսօր արդեն […]
Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի կունենա խորհրդաժողով՝ նվիրված թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որին կմասնակցեն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաևան եւ Ռաբիյաթ Ասլանովան: Խորհրդաժողովը քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սկսված գործընթացի ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ դեռ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլում Ադրբեջանի 11 պատգամավորներ շտապել էին Թուրքիա` իշխանություններից հավատարմության երդում կորզելու նպատակով, որպեսզի վերջինս ղարաբաղյան […]
Երկրում ներքաղաքական լարվածություն է հասունանում Երեկ Թուրքիայի խորհրդարանում, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող` Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև: Ասենք, որ բարեփոխումների փաթեթը վերաբերում է քրդական հարցերին: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները քննարկման ընթացքում իրենց բողոքն են արտահայտել` հնչեցնելով հակակառավարական կոչեր: Ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը խանգարելու […]




