Դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե քանի դեռ ողջ է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, նոր պատրիարքի ընտրության մասին խոսք լինել չի կարող: Սակայն մեզ զարմացրեց այն լուրը, որ Էրդողանն օրերս Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին հանդիպման էր հրավիրել քննարկելու հենց պատրիարքի ընտրության հարցը: Եվ այսօր պատրիարքարանն […]
Տարածաշրջան
Այս շաբաթ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերսկսվում են բանակցությունները բնական գազի գնի բարձացման շուրջ: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ. Աբդուլաևը: Նա նաև տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում ադրբեջանական գազը Սև ծովով Ռումինիա և Բուլղարիա տեղափոխելու շուրջ: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններում մի շարք […]
Վերջին շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բավական լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտցրել Հայաստանը շրջափակելու Ադրբեջանի մարտավարությունը: Արդյունքում` պաշտոնական Բաքվում ստեղծվել է այնպիսի անորոշ իրավիճակ, երբ հին` իրեն սպառած քաղաքականությունն այլևս ոչնչով փոխարինելու հեռանկար չկա: Սակայն Ադրբեջանի խնդիրներն արտաքին քաղաքականության դաշտում ամենևին էլ չեն նվազել: Թուրքիայի քաղաքականությունը էներգետիկայի ոլորտում, զրոյի […]
«Այն հայտարարությունները, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար չի ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, իրականությանը չեն համապատասխանում»,– այս մասին Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է «Ումիդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Իգբալ Աղազադեն: Նա նշել է, թե. « Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ վնաս է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը, և այդ են վկայում պետական նավթային հիմնադրամից (ՊՆՀ) բյուջեի եկամտային մաս կատարված փոխանցումների մասնաբաժնի […]
Պաշտոնական այցով ֆրանսիայում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել օժանդակել Թուրքայի ջանքերին՝ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում միջնորդի դեր կատարելու համար։ Ասադի Ֆրանսիա ժամանելուց 2 օր առաջ Ֆրանսիայում գտնվող Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ասադին՝ցանկացած տեղում, ցանկացած պահի, առանց նախապայմանների, որպեսզի երկուստեք փորձեն Մերձավոր Արևելքում իսրայելա-սիրիական գործընթացի կարգավորմանն ուղղված […]
Թուրքիայում`վերջին օրերին գրեթե հետին պլան է մղվել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Փոխարենը, առաջնային տեղում է քրդական հարցը: Թուրքիայի մեջլիսում շարունակում են քրդական հարցի շուրջ քննարկումները: Նկատենք, որ այն երկրում ներքաղաքական լարվածություն է ստեղծել: Սակայն երեկ «ժողովրդավարական բարեփոխումներ» ծրագրի քննարկումը, ի տարբերություն նախորդ օրերի ծեծկռտուքից, ընթացավ առավել խաղաղ մթնոլորտում: Բարեփոխումների վերաբերյալ առաջինը ելույթով հանդես է եկել Թուրքիայի […]
Եվրամիությունը ստիպում է Անկարային երկրի ազգային փոքրամասնություններին լայն իրավունքներ տալ: Կառույցի պահանջով` Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրի ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով շուրջօրյա հաղորդումներ հեռարձակելու թույլտվություն տալու որոշում է ընդունել: Որոշումը ներկայացվել է կառավարության վավերացմանը: Հիշեցնենք, որ Եվրամիության ճնշման ներքո 2006 թ.-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրել էր, այն էլ ոչ բոլոր ազգային փոքրամասնություններին, եթերով հեռարձակել […]
Նոյեմբերի 4-ին վրացի չորս դպրոցական հատել են Վրաստանի սահմանը և հայտնվել Հարավային Օսիայի տարածքում, որտեղ էլ ձերբակալվել են: Փաստի առնչությամբ Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին: Ի դեպ, ըստ Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության, վրացի երիտասարդները ձերբակալվել են, քանի որ զինված են եղել նռնակներով ու պայթուցիկ այլ նյութերով: Եվրամիությունը կողմերին […]
Ֆրանսահայ հանրաճանաչ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը նոյեմբերի 16-ին և 17-ին Ստամբուլում կներկայացվի թուրք հասարակությանը: Բեմադրությունը հայկական ծագումով մի դաշնակահարի մասին է, որը չի կարողանում հանգիստ ապրել, քանի որ նրան անվերջ տանջում են հայ ժողովրդի անցյալի ծանր հիշողություններ` Օսմանյան Թուրքիայի կողմից իր ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը: Նոյեմբերի 12-ին, 60 […]
Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»: Սակայն Ադրբեջանի […]




