Տարածաշրջան

Սեպտեմբեր 10, 2009թ. 14:10

Ադրբեջանում «atv International» հեռուստալիքը ամսվա վերջին կհեռարձակի ադրբեջաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հեռուստահաղորդումներ: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի տնօրեն Վագիֆ Այդընօղլուն: Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հիմնականում դժվարություններ են ունեցել  հայերեն լեզվի հարցում,  քանի որ Ադրբեջանում   շատ քիչ թիվ են կազմում հայերեն լեզվին տրիապետողները: Եվ չնայած Բաքվի պետական համալսարանում կազմակերպվում […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 12:38

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատնից: Դիվանագիտական ներկայացուցչության տվյալների համաձայն, այցի ընթացքում քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Գրիգոլ Վաշաձեն այցելել էր նաև Հայաստան, որտեղ նա բավական դժվար հանդիպումներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ […]


Սեպտեմբեր 9, 2009թ. 19:47

Սեպտեմբերի 13-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կանցկացվի մերձկասպյան երկրների նախագահների առաջին ոչ պաշտոնական վեհաժողովը: Մերձծովյան այդ քաղաքում կհավաքվեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները, որոնք կփորձեն եզրեր գտնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը ճշտելու  համար: Ուշադիր ընթերցողը կարող է միանգամից նկատել, որ Վեհաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել Կասպյան ոչ բոլոր երկրների առաջնորդներին: Մասնավորապես, Ակտաու չի մեկնի Իրանի […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 17:05

Պաշտոնական Թբիլիսին «բոլորովին չի մտածում» հայերենը որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին` արտասահմանում հավատարմագրված վրաց դիվանագետների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք բոլորովին չենք մտածում հայերենը Ջավախքում որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին»,- Յակոբաշվիլու խոսքերն է մեջբերում Грузия Online-ը: Սա Վրաստանի […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 20:14

Վերջերս Մեծ Հայքի Տայք նահանգ (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգ) են ժամանել մի խումբ «ուխտագնաց վրացի արվեստի գործիչներ»: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը` «արվեստի 80 գործիչներ» մեկնել են «Տաո-Կարջետիի (վրացիներն այդպես անվանում են պատմական Տայքը) շրջան «պատմական արմատների»`     «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու: Փաստորեն, վրացիները լուրջ հավակնություններ են ներկայացնում պատմական հայկական հուշարձանների, այդ […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:48

«Օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրություններն իրենց մեջ «ճանապարհային քարտեզի» տարրերը կրող փաստաթղթեր են, ուր մեզ հուզող երկու հարց կա: Առաջինը հանձնաժողովներն են, երկրորդը` սահմանների հետ կապված խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով փաստաթղթում առկա ձևակերպումը Թուրքական կողմի դեմքը փրկելու միտում ունի:   Հայկ Դեմոյանը հանդես  եկավ առաջարկով, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:38

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Եվրոպային է առաջարկել «Աշխարհի ճանապարհներ» վերամբարձ անվանումը կրող մի ծրագիր, որը թուրքական կողմը կոչում է դարի նախագիծ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտնել է, որ Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջևանով և Թուրքիայով անցնող ճանապարհը Ադրբեջանն ու Հայաստանը կմիացնի Եվրոպային: Սակայն, ըստ երևույթին, թուրք դիվանագետը մոռացել է այն […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 7, 2009թ. 17:44

1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում  նախկին Խորհրդային Ադրբեջանական Հարապետությունը միակն է եղել միութենական հանրապետությունների շարքում, որ իրավունք չի ունեցել անկախություն ձեռք բերել Խորհրդային Ադրբեջանի սահմաններով:  «Կային միջազգային իրավական արգելքներ, մասնավորապես, գործող միջազգային պայմանագրեր, որոնց շրջանցումով Ադրբեջանը չէր կարող հռչակվել որպես ինքնավար պետություն նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Մասնավորապես, մի կողմից գործում էր մի որոշում, մյուս կողմից`Կարսի […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 15:45

Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Սվասի կոնգրեսի 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին: Նախարարն ասել է, որ այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա, սակայն կա մեծ ցանկություն: Էրթուղրուլ Գյունայը կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ. համատեղ հուշարձաններ կառուցել,  համատեղ գիտական […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 15:39

Դասական իմպրեսիոնիստական երաժշտության հիմնադիր Կլոդ Դեբյուսին գրել է. «Միայն Կոմիտասի «Անտունի» ստեղծագործությունը բավական է հասկանալու համար, թե նա ինչպիսի մեծ կոմպոզիտոր է»: Օրերս տեղեկացանք, որ Թուրքիայում թողարկվել է Կոմիտասի երգերի ձայնասկավառակը: Այն 20 երգերի հավաքածու է, որոնք հնչում են Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ: Ձայնասկավառակը մեծ ընդունելության է արժանացել թուրք երաժշտասերների շրջանում: Կոմիտասի կենսագրականից թուրքերը հիշատակում են […]