Տարածաշրջան

Սեպտեմբեր 3, 2009թ. 13:40

Թուրքիայի վարչապետ  Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, թե   հայ-թուրքական սահմանի բացման մասին չի կարող խոսք լինել, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված գործընթացներ են։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան երբեք չի դավաճանի եղբայրական Ադրբեջանի շահերին։ armarlur.com


Սեպտեմբեր 3, 2009թ. 12:52

Քիչ առաջ Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի բնակիչներից այսպիսի տեղեկատվություն ստացանք, որ սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վրաց սահմանապահները, Ստեփանավանի ուղղությամբ խախտելով հայ-վրացական սահմանը, բառացիորեն ներխուժել են մեր երկրի  տարածք ու իրենց հսկողության տակ վերցրել Պրիվոլնի գյուղին պատկանող հողերը և Խուճապավանքը: Վրացական կողմի հերթական սանձարձակ քայլի մասին մինչ այս պահը մեզ չի հաջողվում պարզաբանումներ ստանալ ՀՀ […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 11:06

Ադրբեջանական «Խալգաբհեսի» ինտերնետային կայքէջում տպագրվել է մի ծավալուն հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններին: «Թուրք նախագահ Ա. Գյուլը, վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, արտգործնախարար Ա. Դավութօղլուն բոլորովին վերջերս երդվելով վստահեցնում էին Ադրբեջանին, որ մինչև գրավյալ տարածքները  չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանները չեն բացվի: Բացի այդ դերասանական հատուկ հմտությամբ, էմոցիաներով ու ժեստերով արտաբերված այդ խոսքերը […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 19:13

Հայ-թուրքական արձանագրություններով ևս մեկ կարևոր հանգրվան արձանագրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այս մասին «Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ և տարաբնույթ խոչնդոտների, ձեզ ծանոթ հայտարարությունների, դժվարությունների, դրսևորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության և շարժվել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 16:19

«Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման փաստաթղթում Ղարաբաղ և  ցեղասպանություն բառերը չկան”,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա իրականությունից զուրկ է համարում այն ենթադրությունները, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը կարող է պայմանավորել ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացով: Վերջին 15 տարիներին Թուրքիայի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վերջինիս   կանգնեցրել է փակուղու առջև: Փակուղուց դուրս գալու […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 10:47

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայում քրդերը հանդես են եկել խաղաղության կոչով: Սեպտեմբերի 1-ին խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերն,  ի պաշտպանություն քրդական հարցի լուծման,  կազմակերպել են խաղաղ ցույցեր: Նախօրեին Թուրքիայի քաղաքական գործիչները և լրագրողները, ելնելով այս ընթացքում կազմակերպված վերջին զանգվածային ցույցերից, փորձել են կանխել հերթական ցույցը, հայտնելով իրենց մտավախությունները: Ըստ վերջիններիս՝ իրադարձությունների զարգացման նման ընթացքը […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 17:58

Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 17:17

Թուրքական հեռուստաալիքները անդրադարձել են Ադրբեջանի արձագանքին և տեղեկացրել, որ  այդ  արձանագրությունից անհանգստացած չեն: Ըստ դրանց,դա երկու պետությունների ներքին գործն է. Միաժամանակ հույս է հայտնվում, որ այն ի վնաս Ադրբեջանի չի լինի: Թուրքական կողմը հանգստացրել է իր փոքր եղբորը` հայտարարելով, որ ոչ մի գործընթաց առավել կարևոր չէ Ադրբեջանի բարեկամությունից:


Սեպտեմբեր 1, 2009թ. 12:38

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև երեկ գիշեր ստորագրված արձանագրությունները անսպասելի էին ՀՀ քաղաքական դաշտի համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, կարծում էր, որ դա կլինի ավելի ուշ: Այսօր կայացած ասուլիսում թուրքագետը հարաբերությունների ներկա շրջադարձի պատճառ է համարում այն, որ Թուրքիան այլևս իր քաղաքականությունը չի կապում Ադրբեջանի կամքի հետ : Ռ. Սաֆրաստյանը չի բացառում, որ եթե ամեն […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 11:58

Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ունեցած պայմանավորվածությանն ու ասել, որ որևէ խոսք չկա սահմանը բացելու մասին: Ըստ նրա, հրապարակված արձանագրություններով ընդամենը կարևոր քայլ է արվել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և  Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից անպատճառօգուտ […]