«Այս փուլում Թուրքիան չի նախատեսում բացել հայ-թուրքական սահմանը»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը»։ Ըստ Vesti.az-ի
Տարածաշրջան
Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը բավական լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարությանը: Մի կողմից պաշտոնական Անկարան ցանկանում է ինչ-որ եզրահանգման գալ Հայաստանի հետ` հույս ունենալով, որ այդ կերպ Եվրոպային կներկայացնի Թուրքիայի` հանդուրժողական պետություն լինելու «հերթական ապացույցը»: Մյուս կողմից, թուրքերի այդ տրամադրվածությունը լուրջ քննադատության է արժանանում Ադրբեջանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս […]
Շուտով Թուրքմենստանը Կասպից ծովում կստեղծի ռազմածովային բազաներ: Այդ մասին երկրի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է նախագահ Գուրբանգուլ Բերդըմուհամեդովը: Նա նշել է, որ ցամաքային սահմանից բացի Թուրքմենստանն ունի նաև ընդարձակ ծովային սահման: «Այդ կապակցությամբ ներկայումս իմ հանձնարարականով իրականացվում են ծովային սահմանի և մեր երկրի կասպյան ափի պաշտպանության հատուկ աշխատանքներ, որոնք կպաշտպանեն մեզ` այլոց […]
Այսօր Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներ խիստ անհանգստացած են և փորձում են պարզել, թե, իրականում թուրքական կառավարությունն ի՞նչ խոստումներ է տվել Հայաստանին: Խոսքը վերաբերում է ապրիլի 23-ին ի հայտ եկած «ճանապարհային քարտեզի» բովանդակության գաղտնազերծմանը: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Օնուր Օյմենը` քրդական և հայկական փաստաթղթերը պատրաստած Ատլանտյան խորհրդի փորձագետ Դևիդ Ֆիլիպսի հասցեին ասել է, թե «Նա […]
Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի սահմանապահները ներխուժել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա գյուղի համայնքային հողատարածքներ, ցնցեց հայկական լրատվական դաշտը: Շատերն անկեղծորեն զարմացան այն փաստի վրա, որ «եղբայրական» վրաց ժողովուրդը կարող է այդպիսի ագրեսիվ քայլերի դիմել Հայաստանի նկատմամբ: Մյուսները փորձեցին քաղաքական ու իրավական գնահատական տալ այդ միջադեպին և եկան այն եզրակացության, որ հայկական հողերի զավթումը վրացիների […]
Որո՞նք են Աբդուլահ Գյուլի հրավերի մերժման հնարավոր հետևանքները Հայաստանի համար ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Դեռևս 1991-ին հայկական կողմին առաջադրված թուրքական նախապայմանները, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, ինչպես նաև մեր հանրապետության շրջափակումը, ի սկզբանէ Հայաստանին զրկել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Նախապայմանների պատճառով, միաժամանակ, ի չիք են դարձել կարգավորման միջազգային ջանքերը: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, […]
Հայ-վրացական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ կապված` ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունները` տեղեկացրել էինք, որ ակնկալում ենք ստանալ նաև նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները: Քիչ առաջ պարոն Ֆարմանյանը մեզ հեռախոսով փոխանցեց, թե բարձրացված հարցերն առաջին հերթին արտաքին գործերի նախարարության պատասխանատվության և հետաքրքրությունների ոլորտին են առնչվում, և հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակին […]
Հայկական և տարածաշրջանային մամուլն արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, բոլորը սկսեցին խոսել երկու պետությունների միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորման մասին: Այս կապակցությամբ ոգևորությունը քաղաքական դաշտում այնքան էր մեծացել, որ շատերի հիշողությունից […]
Ի պատասխան Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր. «Այսօր մեր բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ագրեսիայի: Կարող ենք ոչ միայն կազմակերպել պաշտպանությունը, այլև կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ` հարձակում, հակահարձակում, որպեսզի դաժան պատերազմից մեր խաղաղ բնակչությանը հեռու պահենք»: Պաշտպանության նախարարը նաև ասել էր` պատերազմական գործողություն իրականացնել ցանկացողը անում է` […]
Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Այդ մասին հայկական news.am կայքի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, որի խոսքերի համաձայն այս տարվա մայիսից իրենց արգելվել է մոտենալ 300 հա համայնքային հողերին, որոնք սահմանամերձ են: Մասնավորապես, վրացական կողմը որոշել է դեռ 400 մետր էլ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, […]




