Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին շրջանի ակտիվացումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան դիվանագիտական շրջանակում: ԱՄՆ պետքարտուղարությունը, որը բավական լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման ուղղությամբ, լիովին գիտակցում է, որ արևմտյան դիվանագիտությունը մեծ հաջողություններ կունենա Հարավային Կովկասում, եթե Հայաստանին հնարավորություն տրվի բեռնափոխադրումներ իրականացնել նաև Թուրքիայի տարածքով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում […]
Տարածաշրջան
Թուրքական «Ստար» թերթի համաձայն, Նաբուքոյի գազամուղը Հայաստանով է անցկացվելու: Պարբերականը գրել է, որ 1993 թվականից փակված սահմանը բացելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու նոր փուլը կամրապնդի Թուրքիայի դիրքերը Եվրամիությունում: Ավելին, ըստ թուրքական պարբերականի, Անկարան Երևանին գործընկեր է տեսնում «Նաբուկո» գազամուղի, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծի, Սևծովյան տարածաշրջանային ճանապարհի, Եվրամիության հետ կյանքի կոչվող «TRAKEKA» և «INOGATE» ծրագրերում: Թերթը ակնարկում է, որ […]
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունները կարգավորելու մասին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարությունը կարծես թե ստվերեց հայ-վրացական հարաբերություններում օրեցօր սրացող իրավիճակը: Մինչդեռ վերջին շրջանում Հայաստանի հանդեպ վարած Վրաստանի ագրեսիվ քաղաքականությունը երկու երկրներին կանգնեցրել է բարդ իրավիճակի առաջ: Օգոստոսի 26-ին հայկական մամուլը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ վրաց սահմանապահները […]
Ադրբեջանի ATV հեռուստաընկերության «Haberlar» լրատվական դեպարտամենտի խմբագիր Վազիֆ Այդինօղլուն հայտնել է, որ Ադրբեջանում նախատեսվում է հայալեզու հեռուստաալիք ստեղծել: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները: Այդինօղլուի խոսքերի համաձայն, Ադրբեջանի առաջին միջազգային ալիքի հայալեզու տարբերակի բացումը սպասվում է արդեն այս ամսվա վերջին: Նա ասել է նաև, որ միջազգային հեռուստաընկերության համար գնվել են տեխնիկական սարքավորումների նորագույն մոդելները, […]
Ռուսաստանյան Ռեգնում լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի քննարկում, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳՆ և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ղեկավարները: Այդ մասին Ռեգնումը հաղորդել է ` հղվելով Ալիևի վարչակազմի իր աղբյուրին: Ադրբեջանի ղեկավարները մասնավորապես քննարկել են երկրի արտաքին և տեղեկատվական քաղաքականությունների հետագա ռազմավարությանը վերաբերվող […]
Ադրբեջանի հասարակությունն այդպես էլ չի համակերպվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի հետ: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղվել է Թուրքիայի կառավարության հասցեին հնչեցվող մեղադրական ելույթներով: Սակայն բանը հասել է նրան, որ այդ բանավեճին միացել են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես «Վեստի.ազ» կայքի տեղեկատվությամբ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Հուդրաթ Հասանգուլիևը, սուր […]
Դատելով հայ-վրացական հարաբերություններում տիրող վերջին շրջանի լարվածությունից, Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի այս օրերին բավական դժվար հանդիպումներ են սպասվելու Երևանում: Եվ որպեսզի որոշ չափով հաջողվի մեղմել Հայաստանի ղեկավարների զայրութը Վրաստանի հանդեպ, այդ երկրի նախարարը Երևան է ժամանել «նվերներով»: Այսպես, վրացական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, Վրաստանի Կազբեգի […]
Այսօր Երևան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀՀ նախագահի՝ հայերենը Վրաստանում տարածաշրջանային լեզու դարձնելու մտահղացման մասին առաջարկությունը։ «Գիտեք, բոլոր մտքերին, որոնք արտահայտվել են Հայաստանում և համապատասխանաբար նաև Վրաստանում, կողմերը վերաբերվում են հարգանքով և ուշադրությամբ։ Հայաստանի նախագահը չի ասել, որ լեզուն պետք է դարձնել տարածաշրջանային, նա ասել է, […]
Օգոստոսի 31-ին Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ հրապարակվում են Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստաստելու» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելո» մասին զույգ արձանագրությունները` իրագործման ժամանակացույցն ու տարրերը մատնանշող հավելվածով: Հրապարակված հավելվածը, ըստ երեւույթին, այն «ճանապարհային քարտեզն» է, որի մասին արձանագրվել էր Հայաստանի, Թուրքիայի եւ […]
Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ նախապայման»: Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների մասին, ՀՀ […]




