Թուրքիա

Դեկտեմբեր 9, 2009թ. 15:08

Դեկտեմբերի 7-ին Սպիտան տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվել է Ջոն Հոփքինսի համալսարան: Այնտեղ նա, ինչպես վկայում է Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը, ելույթ է ունեցել, ապա եւ պատասխանել է արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: «Նախագահ Օբաման հայտարարել էր, որ ինքը չի փոխել 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների մասին […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:22

Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ուսումնա-վավերագրական ֆիլմը, ցուցադրվել է Լոնդոնի համալսարանի «Քուին Մերի» քոլեջի Հիչքոքի անվան դահլիճում: «Նման բան երբեք չէի տեսել: Շատ ուժեղ վավերագրական ֆիլմ է, որն աչքերս բացեց ժխտողականության քաղաքականության մասին», – նշել է դոկտոր Ատլանան: Ըստ Լոնդոնի «Իլինգ» ստուդիայից ստացված Յոլանդա Էնդրուզի հաղորդագրության, ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 10:47

Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեկը, անդրադառնալով վերջին օրերին  Թուրքիայում իրականացված քրդական  ահաբեկչական գործողություններին, հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուները ոչ միայն նրանք են` ովքեր իրականացնում են, այլև նրանք ովքեր խրախուսում են այդ գործողությունները: Նա մեղադրել է միջազգային հանրությանը քրդական ահաբեկչությանը խրախուսելու հարցում: Ըստ  Չիչեկի, միջազգային կառույցներն անազնիվ խաղ են խաղում Թուրքիայի հետ. վստահեցնելով, թե պայքարում […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 10:35

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են Թուրքիայի անդամակցության հարցը: Հիմնականում անդրադարձել են 2010թ. Թուրքիայի գործունեության ծրագիրին և հույների առջև թուրքական նավահանգիստների բացման խնդրին: Այս առիթով Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդետը հայտարարել է, որ իրենք, ընդհանուր առմամբ, բավարարված են Թուրքիայի 2009թ. գործուներությամբ, բացառությամբ այն նրանից, որ վերջինս չի բացել նավահանգիսները հույների առջև: Բիլդետը միաժամանակ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 20:24

Այսօր Թուրքիայի իշխանությունների դեմ բողոքի ցույց էին  կազմակերպել հայաստանաբնակ քրդերը: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քրդական հարցում` այս կերպ է բնորոշում. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»: «Քուրդ ժողովուրդը համոզված է, որ Թուրքիան քրդական հարցը լուծելու մասին պատրաստակամություն հայտնելով, պարզապես, թոզ է փչում եվրոպացիների աչքերին»-, ասում է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: «Մենք […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 19:57

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, այսօր Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկելու է Թուրքիայի խորհրդարանում 21 տեղ զբաղեցնող, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու`   գլխավոր դատախազության հայցադիմումը։ Հիշեցնեք, որ գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ և պահանջում է փակել կուսակցությունը և 221 կուսակցակաների զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Արևմտյան որոշ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:03

Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո՝  լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խուսափել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Բարաք Օբամայի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս առիթով ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ Թուրքիայի վարչապետը, բնականաբար, այդ հարցին չէր պատասխանի, քանի որ, ըստ Դեմոյանի, այս […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 14:40

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում  զինված ուժերին   պատկանող հանրակացարանների վրա գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել:  Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրոհայինները եղել են Քրդական բանվորական կուսակցության  զինյալները: Նրանք կրակ են բացել հանրակացարանների ուղղությամբ, նետել նռնակներ, որի հետևանքով ծանր վիրավորվել է մարտական հերթապահություն իրականացնող երկու ենթասպա: Դեպքի վայրից փախուստի դիմած քուրդ գրոհայիններին ձերբակալելու նպատակով   Բեշիրի […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 12:56

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետի կողմից շատ կտրուկ արտահայտություններ, ինչ- որ տեղ նաև պահանջներ են հնչել՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ասվում է, որ Թուրքիայի վաչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Սակայն պարզվում է, որ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները հերթական անգամ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 09:42

Ի վերջո, կայացավ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բարաք […]